Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Վ. Վաղարշյան փողոց 24/22 հասցեում գտնվող 2715.7 քառ. մետր մակերեսով հասարակական շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.15098 հեկտար մակերեսով հողամասից բաժնեմաս հանդիսացող հողամասի մասին է: Որոշվեց այն օտարել դասական աճուրդով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 571 328 000 ՀՀ դրամ, իսկ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 88 619 218 դրամ։ Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի կադաստրային արժեքի չափը 619 782 032 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 30 989 102 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 819 768 ՀՀ դրամը։ Ծրագրի համաձայն սահմանվել է գույքի արդյունավետության և գրավչության բարձրացմանը, միասնական բազայի հաշվառմանը, բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։ Քաղաք Երևան, Արաբկիր, Վ. Վաղարշյան փողոց 24/22 հասցեում գտնվող 2715.7 քառ. մետր մակերեսով ստորգետնյա ավտոկանգառի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։ Այս որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02