Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն երկրի խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Ֆան դե Գրաաֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ դեպի Լեռնային Ղարաբաղի արգելափակված ճանապարհի (Լաչինի միջանցքի) վերաբերյալ հարցադրմանը՝ նշել է, որ դեկտեմբերի 14-ին ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ հարցը քննարկել են Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ: «Հարցը Եվրոպական Խորհրդի օրակարգում չէ, բայց այն արժանացել է ԵՄ ուշադրությանը։ Ակնհայտորեն, Ֆրանսիան և մյուս երկրները հաստատակամորեն հանձնառու են Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հակամարտությանը բանակցությունների միջոցով կարգավորում գտնելու հարցում։ Դա անհրաժեշտ է հետագայում նոր սրացումը կանխելու համար։ Պրահայում 44 երկրների գագաթաժողովին, որին մասնակցել են նաև Հայաստանը և Ադրբեջանը, Ֆրանսիայի նախագահի կողմից նման փորձ է արվել: ԵՄ-ն իրականացնում է այն Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ղեկավարությամբ, ով բավականին ակտիվ դերակատարություն ունի այդ հարցում, և մենք աջակցում ենք ԵՄ միջնորդական ջանքերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Մարկ Ռուտեն: Վարչապետը համաձայնվել է պատգամավորի հետ, որ ստացվող հաղորդագրությունները շատ անհանգստացնող են, որովհետև մեծ թվով մարդիկ հայտնվել են փակուղում։ «Ուստի, մենք կշարունակենք այս հարցը պահել մեր քննարկումներում»,-ասել է նա: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02