«Եվրոպական դատարանում պարիտետը վաղուց է խախտված, բազմաթիվ վճիռներ կան ընդդեմ Արդբեջանի, իսկ վերջինս արդեն քանի տարի դրոշակ է սարքել՝ Չիռագովը»,-մամուլի ասուլիսում հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը: Փորձագետն ընդգծեց, որ Չիռագովի զեկույցի էֆեկտիվությունն էլ կորել է, որովհետև վիճելի տարածքները, որոնք հայկական տիրապետության տակ էին, հիմա արդեն Ադրբեջանի վերահսկողաության տակ են և այսօր արդեն փախստականների վերադարձի ապահովման սլաքն ուղղված է Ադրբեջանի ուղղությամբ: Հայտնելով, որ ՄԻԵԴ-ը Հաստանին ամենամոտ կանգնած կառույցն է մարդու իրավունքների տեսանկյունից՝ փորձագետը կարևորեց հայկական կողմից այդ հարթակն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը, բայց նշեց, որ ադրբեջանցիների գործողությունների մասին զեկույցները պետք է ուղարկվեն նաև միջազգային բազմաթիվ այլ մոնիթորինգային կազմակերպություններին՝ շեշտը դնելով մարդու իրավունքների և հումանիտար խնդիրների վրա: «Մենք այսօր Արցախի շուրջ ունենք հավաքական ակտ՝ բլոկադա, որը պատերազմի մեթոդ է, կամ պատերազմի նախապատրաստման ակտ և ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում ոչ թե սպառնալիք, այլ վտանգ է ներկայացնում»,-ասաց Արա Ղազարյանը և կարծիք հատնեց, որ նման իրավիճակում կարող են գործի դրվել հավաքական անվտանգության մեխանիզմները, որոնք պետք է գան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից: Փորձագետը համաձայնեց այն կարծիքի հետ, որ կատարվողը ցեղասպանություն նախապատրաստող նախնական քայլեր են, նվազագույնը՝ էթնիկ զտման հստակ գործողություններ: «Ես համարում եմ, որ բլոկադան պատերազմի մեթոդ է, էթնիկ զտման քաղաքականություն: Թեև այնտեղ մասնավոր խմբերի վրա է Ադրբեջանը հույսը դրել, բայց բոլորս հասկանում ենք և բազմաթիվ պետություններ իրենց արտահայտություններով ցույց տվեցի՝ իրենք գիտեն, որ այն Ադրբեջանի իշխանություններ են կազմակերպում»,-ասաց միջազգային իրավունքի փորձագետը: Անդրադառնալով այսօր հայկական կողմի վարած քաղաքականությանը՝ Արա Ղազարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է այն մարդու իրավունքի հայեցակարգից դեպի տարածաշրջանի խաղաղությանը Ադրբեջանի սպառնալիք լինելու հիմնավորմանը տանի:
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02