Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«2022 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
2020 թվականի նոյեմբերի 11-ին, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից մեկ օր հետո, Ռիչարդ Մուրը ժամանել էր Անկարա և հանդիպել Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ նրանք քննարկել էին «վերջին դեպքերը Լեռնային Ղարաբաղում եւ Լիբիայում»:
2022 թվականի հուլիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Նիկոլ Փաշինյանը դեռևս չի հանդիպել Թուրքական հատուկ ծառայության( MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի հետ, չնայած պատերազմից առաջ նրա հանձնարարությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը Դուբայում պարբերաբար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ, փոխանակել են Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի նամակագրության փակ ծրարներ, իսկ պատերազմից հետո, Ադրբեջանի իր գործընկերոջ հետ պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայիս ղեկավար Արմեն Աբազյանը»։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02