Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Մխչյան գյուղում դանակահարություն էր եղել: Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը հաղորդում է ստացվել Արտաշատ բժշկական կենտրոնից. կրծքավանդակի ծակած-թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության էր ընդունվել Ոստան գյուղի բնակիչ 47-ամյա մի տղամարդ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 19-30-ի սահմաններում, Մխչյան գյուղի Արտաշիսյան փողոցի կանգառում Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը ձեռքերով խփել էր նախկին կնոջը և գրպանից հանելով դանակը՝ սպառնացել սպանել նրան, այնուհետև դանակահարել էր վեճին միջամտած նախկին կնոջ եղբորը՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս: Իրավապահ մարմնից հայտնում են՝ դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 10-ին Արտաշատ քաղաքի Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտ 55-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Արտաշատի բաժին, որտեղ խոստովանել է հանցարարքը: Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02