Բայդենի վարչակազմն անցել է Ուկրաինային աջակցելու նոր գիծը՝ հայտարարելով Patriot հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր ուղարկելու պատրաստակամության մասին։ Համակարգը, որը ներառում է հզոր որսացող հրթիռներ եւ ռադարներ, հավանաբար, շատ արդյունավետ կլինի Ուկրաինայի համար։ Սակայն նման հեղինակավոր համակարգերի շնորհը երկարաժամկետ խնդիրներ կստեղծի ՆԱՏՕ-ի համար, գրում է The Guardian-ը։ «Ավելի վաղ Ջո Բայդենը բացառել է Patriot համալիրների ուղարկումն Ուկրաինա։ Քաղաքականության փոփոխությունը, ըստ երեւույթին, տեղի է ունեցել այն պատճառով, որ Ռուսաստանն ակտիվորեն թիրախավորել է Ուկրաինայի քաղաքացիական կարեւորագույն ազգային ենթակառուցվածքը՝ երկրի մեծ մասը թողնելով առանց էլեկտրականության: Patriot-ը աշխարհի ամենահզոր հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերից մեկն է։ Վերջին հինգ տարվա ընթացքում Սաուդյան Արաբիան խոցել է իրանական արտադրության հարյուրավոր հրթիռներ, որոնք արձակել են հուսիները։ Բացի ուկրաինական քաղաքների պաշտպանությունից՝ նման միջին հեռահարության ՀՕՊ-ի ապահովումը կարող է ազատել հնարավորությունների մի մասը ուկրաինական C-300 հրթիռային համակարգերի համար՝ ընդլայնելով հասանելի օդային ծածկույթը ճակատային գծի վրայով։ Կարեւոր է նշել, որ համակարգը չի ապահովի անհապաղ պաշտպանություն, ուստի Ռուսաստանի հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն կարճաժամկետ հեռանկարում: Patriot-ը բարդ համակարգ է ինչպես շահագործման, այնպես էլ սպասարկման տեսանկյունից։ Ուկրաինացիներից ժամանակ կպահանջվի այդ համակարգը կայուն կերպով շահագործելու համար։ Քանի որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հրթիռների պաշարները նվազել են, երկիրն ավելի ու ավելի է կախված միջազգային աջակցությունից, ճիշտ այնպես, ինչպես այժմ ապավինում է իր գործընկերներին՝ հրետանային զինամթերքի եւ զրահատեխնիկայի հարցում։ Այս կախվածությունը որոշակի ռիսկեր է պարունակում, հատկապես այն համակարգերի համար, որոնց պաշարները Ուկրաինայի գործընկերների մոտ սահմանափակ են։ Ոմանք մտավախություն ունեն, որ Ուկրաինային որոշակի ռազմական աջակցություն ցուցաբերելը կարող է հանգեցնել ավելի լայն էսկալացիայի, սակայն դա հիմք չէ Patriot համակարգեր ուղարկելու ԱՄՆ-ի ցանկության համար։ ԱՄՆ-ում դրանք զգալիորեն ավելի քիչ են, քան ենթադրում է սեփական օպերատիվ վերլուծությունը, որն անհրաժեշտ է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ուժերը պաշտպանելու համար։ Բացի այդ, գոյություն ունեցող օգտագործողների կողմից հրթիռների պահանջարկը պահպանվում է՝ Շվեդիայից մինչեւ Սաուդյան Արաբիա։ Վերջինս ամսական զգալի քանակությամբ հրթիռներ է ծախսում իր կրիտիկական ազգային ենթակառուցվածքը պաշտպանելու համար: Մինչդեռ հրթիռների արտադրության մակարդակը ցածր է։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից զինամթերքի սպառումը զգալիորեն գերազանցում է առկա պաշարները, եւ նրանց հրետանին ավելի արագ է մաշվում, քան կարելի է փոխարինել։ ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերության սպառումը դաշինքը վատ վիճակում է թողել։ Patriot-ի նման համակարգերի դեպքում խնդիրը բարդանում է, քանի որ բարձր ճշգրտության զենքի արտադրությունը, ինչպիսիք են հակաօդային պաշտպանության հրթիռները, շատ ավելի երկար է տեւում, քան չկառավարվող հրետանային արկերի արտադրությունը: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պետք է հանգեցնի ՆԱՏՕ-ի արդյունաբերական բազայի վերականգնմանը՝ ներդրումներ ռազմական գործարաններում եւ կարեւոր հաստոցաշինություն, ինչի համար ժամանակ կպահանջվի։ Բախվելով պահանջարկի վրա ճնշումների՝ ԱՄՆ-ն եւ այլ գործընկերներ պետք է մանրակրկիտ բալանսավորեն աջակցությունը, որը տրամադրում են Ուկրաինային, այն համակարգերի միջեւ, որոնցով կարող են վերապատրաստել զինվորականներին։ Չնայած Patriot-ը լավ տարբերակ է առաջարկում ուկրաինական քաղաքներին ուղղված թեւավոր եւ բալիստիկ հրթիռները խոցելու համար, կարեւոր է, որ տեղական ՀՕՊ սպաները հասկանան, որ չեն կարող ծախսել այդ զինամթերքի անվերջ պաշար եւ համապատասխանաբար առաջնահերթություն տալ դրանց: Patriot-ն, անկասկած, ունակ է խոցել իրանական արտադրության Shahed-136 հրթիռները։ Բայց եթե այն օգտագործվի այս դերում, Կիեւի հրթիռներն արագորեն կսպառվեն Դա արդեն տեղի է ունեցել Ուկրաինային մատակարարված GMLRS հեռահար հրթիռի հետ»։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02