Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը հարկավոր է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով նրա թվիթերյան գրառումը
«Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան՝ ես այլևս չունեմ նշանակալի շփումներ Պետքարտուղարությունում կամ Սպիտակ տանը: Այնուամենայնիվ, ես իշխանություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, կոչ եմ անում անել հնարավոր ամեն բան Ղարաբաղի հայերի ճակատագիրը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար», – գրել է Էվանսը:
Ջոն Էվանսը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել 2004-2006 թթ.-ին: Նա ազատվել էր դեսպանի պաշտոնից ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հրամանագրով: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դրա պատճառ է դարձել այն, որ Էվանսը խոսել էր հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման: Էվանսը 2016 թ.-ին հրապարակել է իր գիրքը Հայոց ցեղասպանության և այդ հարցում ԱՄՆ կառավարության քաղաքականության վերաբերյալ՝ «Պատանդ վերցված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը» խորագրով:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02