ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ։ ՔԿ-ից հայտնում են, որ Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել անցնող տարվա ընթացքում երկու հանձնաժողովների անդամների կատարած գերհագեցած և նվիրված աշխատանքը։ Ընդգծելով Որակավորման հանձնաժողովի դերը Քննչական կոմիտեն որակյալ կադրերով համալրելու, քննիչների առաջխաղացման և ատեստավորման գործընթացներում՝ նա նշել է, որ հանձնաժողովի անդամների ընդգծված պահանջկոտ, անաչառ և արդար մոտեցման արդյունքում քննիչ դառնալու հայտ ներկայացնող քաղաքացիները, ատեստավորվող քննիչները սկսել են շատ ավելի պատասխանատու մոտենալ քննական գործընթացներին, իրենց ինքնազարգացմանը։ Վերջինս դարձել է համակարգը որակյալ, բանիմաց, պատասխանատու մասնագետներով հագեցնելու կայուն մեխանիզմ։ 2022թ. ընթացքում Որակավորման հանձնաժողովի աշխատանքը բարդ է եղել հատկապես այն պատճառով, որ ատեստավորման գործընթացը խտացվել է տարվա երկրորդ կեսին՝ նպատակ ունենալով բարձրացնել հուլիսի 14-ից ուժի մեջ մտած Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերին քննիչների տիրապետման մակարդակը։ Կարգապահական հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել նաև քննիչների կարգապահական խախտման հարցերի քննարկումներում հանձնաժողովի կողմից պրոֆեսիոնալիզմի, անաչառության բարձր նշաձողերով առաջնորդվելու իրողությունը։ Այն խիստ կարևոր է հարուցվող կարգապահական վարույթների, ինչպես նաև կիրառվող պատասխանատվության միջոցների արդարացիության մեջ քննչական կոմիտեի ծառայողների համոզվածության ձևավորման տեսանկյունից։ Ըստ Կոմիտեի նախագահի՝ հանձնաժողովի արդարացի արձագանքն ունի կարգապահական խախտումների համար զսպող և նախականխող նշանակություն։ Արգիշտի Քյարամյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու հանձնաժողովների՝ ՀՀ քննչական ծառայության ներկայացուցիչ չհանդիսացող անդամներին՝ բազմազբաղ լինելով հանդերձ հանձնաժողովների նիստերին բարեխղճորեն մասնակցելու, իրենց մասնագիտական աջակցությամբ որակ և օբյեկտիվություն հաղորդելու համար։ Որակավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Արմեն Խաչատուրյանը և Կարգապահական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը վստահեցրել են, որ նույնպիսի նախանձախնդրությամբ և սկզբունքայնությամբ աշխատանքները շարունակելու են նաև հետագայում։ Արգիշտի Քյարամյանը երկու հանձնաժողովների անդամներին իրենց կատարած հսկայածավալ և արդյունավետ աշխատանքի համար արժանացրել է խրախուսական պարգևատրումների, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ, իսկ 4-ը՝ իրավաբան-գիտնականներ։ Իսկ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած չորս ներկայացուցչից: Հանձնաժողովների անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02