Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պ. Օ.-ն, 2013-2020 թթ. զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչի պաշտոնը, ոստիկանության հիշյալ բաժնին ի պահ հանձնված՝ Կ. Ղ.-ին և վերջինիս հորը՝ Գ. Ղ.-ին պատկանող որսորդական հրազենները հափշտակել և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հաշվառել է այլ անձանց անուններով:
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Պ. Օ.-ն, ի պաշտոնե հասանելիություն ունենալով ոստիկանության Աշտարակի բաժնին ի պահ հանձնված վերը նշված հրազեններին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է Կ. Ղ.-ին պատկանող «ԻԺ 12» մոդելի հրազենը և այն նվիրել իր բարեկամ Կ. Խ.-ին: Այնուհետև, վերոհիշյալ հրազենն իբրև օրինական հիմքով Կ. Խ.-ին հատկացված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, Պ. Օ.-ն ձեռնամուխ է եղել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու և դրանք շրջանառության մեջ դնելու գործընթացին. 2019 թվականի մարտի 26-ին կազմել է ակնհայտ կեղծ դիմումներ այն մասին, թե իբր Կ.Ղ.-ն իր «ԻԺ 12» մոդելի հրազենը ցանկանում է նվիրել Կ. Խ.-ին: Արդյունքում՝ կեղծ փաստաթղթերի միջոցով նշված հրազենը հաշվառվել է վերջինիս անունով:
Կոմիտեից հայտնում են, բացի այդ, Պ. Օ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015 թվականի մայիսի 12-ին Ս. Ա.-ին առաջարկել է 200.000 ՀՀ դրամով ձեռք բերել Գ. Ղ.-ի կողմից ոստիկանության Աշտարակի բաժնին ի պահ հանձնված «Մոնսբերգ» մոդելի հրազենը: Ս. Ա.-ն ընդունել է Պ. Օ.-ի առաջարկը, ինչից հետո, հրազենն իբրև օրինական հիմքով Ս. Ա.-ին հատկացված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, ոստիկանության տեսուչը վերը նկարագրված նույն եղանակով հափշտակել ու ձեռնամուխ է եղել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու և դրանք շրջանառության մեջ դնելու գործընթացին: Արդյունքում «Մոնսբերգ» մոդելի հրազենը վերը նշված գումարով վաճառվել է Ս. Ա.-ին:
Պ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Ներկայացված մեղադրանքում Պ. Օ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02