Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների, այլ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, ինչպես փորձում են պնդել որոշ հայկական թելեգրամյան ալիքներ։Այդ մասին իր թելեգրամյան ալիքում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Չեմ կարող չնշել մի շարք հայկական Telegram ալիքների կողմից տարածված Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլի համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարություն չընդունելու պատճառների մասին տեղեկատվության բացարձակապես կեղծ ներկայացումը։ Հենց սկզբից մենք վճռական էինք կառուցողական աշխատելու Անվտանգության խորհրդի պատասխանի մշակման համատեքստում: Երևանի խնդրանքով այս գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, որոնք անտեսել են մեր առաջարկների ճնշող մեծամասնությունը՝ միաժամանակ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի մյուս անդամների ուղղումները։ Փարիզի կողմից նման քայլերի անբարեխղճությունն ակնհայտ է», - նշել է նա։
Պոլյանսկին հավելել է, որ ռուս խաղաղապահները ոչ թե խոսելով, այլ գործով են զբաղված Լեռնային Ղարաբաղում հակամարտության, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմամբ
«Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և կողմերի հետ շփումների միջոցով փորձում են լուծել վիճելի հարցերը: Անկախ ներկայիս լարվածությունից, կարգավորման հիմքում են մնում ամենաբարձր մակարդակով ընդունված չորս համատեղ հայտարարությունները»,- գրել է Պոլյանսկին:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում ԱԽ հայտարարության նախագծի հեղինակները տեքստում չեն նշել «այդ փաստաթղթերի նշանակությունը և ռուս խաղաղապահների դերը»:
Դիվանագետը հույս է հայտնել, որ «հայ ընկերները թույլ չեն տա իրենց ներքաշել անբարեխիղճ աշխարհաքաղաքական խաղերի մեջ»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի կեսերից փորձում էր համաձայնության գալ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ ընդհանուր հայտարարության շուրջ:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02