Երբ Ռ.Վարդանյանը հրաժարվեց ռուսական անձնագրից և եկավ Արցախ, որ ծառայի հայրենիքին, արդեն պարզ էր, որ նոր Արմեն Սարգսյան ենք ստացել: ՌԴ-ն ի տարբերություն արևմուտքի, որը տեսնում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ցանկանում է Արցախի կարգավիճակի հարցը թողնել անորոշ,ապագա սերնդների որոշելու համար: Կարելի է ասել, որ ռուսական կողմը անուղղակի պնդում է, որ Ղարաբաղի հարց կա: Այսինքն մենք ունենք երկու տարբերակ: Առաջինը արևմտյանն է, թողնել Ղարաբաղը Ադրբեջանին, իր բոլոր հետևանքներով, երկրորդը՝ պահպանել փխրուն ստատուս-քվո ՌԴ-ի և իր խաղաղապահների միջոցով: Ի՞նչ է ասում և անում Ռ.Վարդանյանը և ԱՀ պետական ապարատը իր պաշտոնավարման առաջին օրից: Նա ասում է, որ Արցախի կարգավիճակը շուտ պիտի քննարկվի, որը ակընհայտորեն դեմ է ռուսական առաջարկին և սադրանք է ընդդեմ երեք եռակողմ հայտարարությունների: Այսինքն նոր «Արցախը Հայաստան է և վերջ» ականջահաճո խայծ ներքին լսարանի համար և կանաչ լույս հակառակորդի համար: Արցախի ԱԺ նապագահը, չգիտես ինչու դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմին, որը դե ֆակտո այլևս գոյություն չունի,իսկ Արցախցիների անվտանգության երաշխավոր ՌԴ-ն չհայտարարված պատերազմի մեջ է մյուս երկու անդամների հետ: Ռ.Վարդանյանը այսօր նաև խոսեց սոցիալական արդարությունից: Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ ԱՀ նախագահ Ռ.Քոչարյանը և շատ այլ պաշտոնյաներ իրենց ընտանիքները չէին հեռացրել ռմբակոծվող Ստեփանակերտից: Իսկ ինչու՞ Ռ.Վարդանյանի ընտանիքը նույնպես այսօր Արցախում չէ: Ո՞ր երկրում է նրա ընտանիքը և արդյոք նա կախում չունի այդ երկրից: ԵՒ վերջում պետ նախարարը իր այսօրվա լայվում նշեց, որ չնայած սա բլոկադա է,բայց այն 100%ոց չէ, և կան կյանքի ճանապարհներ, ինչը մեկին մեկ համապատասխանում է ադրբեջանական կողմի ասածին: Քանի որ Հայաստանը մեծ հաշվով Լեռնային Ղարաբաղի խնդրից և բանակցություններից ձեռքերը լվացել է, ապա Վարդանյանի այս պնդումը լավ խաղաթուղթ է Բայրամովի համար Լավրովի հետ բանակցություններում…
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02