Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում։ Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactylus Eschscholtz, 1823) Սևանա լիճ է ներմուծվել 1980-ական թվականների վերջին և, գտնելով իր գոյության համար նպաստավոր պայմաններ, դարձել է արդյունագործական օբյեկտ։ Սակայն խեցգետնի թվաքանակը տարեցտարի կրճատվում է պաշարների վատ կառավարման և պոպուլյացիայի շրջանում տարածված հիվանդությունների հետևանքով։ Yandex Games РЕКЛАМА Этот брайн тест покажет насколько вы умный. Խեցգետնի ընդհանուր զանգվածը Սևանա լճում 2021թ․ կազմել է մոտ 78 տոննա, որից Մեծ Սևանի տարածքում 1 հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 60գ, Փոքր Սևանում՝ 653 գ։ 2020թ. համեմատ պաշարները նվազել են 27 տոննայով։ 2020թ․ Մեծ Սևանի տարածքում 1 հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 220գ, Փոքր Սևանում՝ 1,5 կգ։ Խեցգետնի պոպուլյացիայի անկման պատճառներից է անօրինական որսը: Սևանա լճում շարունակվում է խեցգետնի անօրինական որսը, որի ընթացքում օգտագործվում են զսպանակավոր և չինական հարմոնաձև խեցգետնորսիչներ։ Չինական հարմոնաձև խեցգետնորսիչներ են օգտագործվել Շորժայի, Ծովազարդի և Ծովինարի տարածքներում, որտեղ որսաբաժնում ոչ արդյունագործական, փոքր կենդանիների թիվը կազմել է 44-87 տոկոս։ Զսպանակավոր որսագործիքներում ոչ արդյունագործական չափի կենդանիների մասնաբաժինը տատանվել է 25.6-59 տոկոսի սահմաններում։ Զսպանակավոր խեցգետնորսիչների միջին որսունակությունը (գ/օր) Փոքր Սևանում 2020թ․ համեմատ նվազել է մոտ երկու անգամ։ «Սևանա լճի խեցգետնի պոպուլյացիայի վիճակը շարունակում է վատանալ: Այս կենսառեսուրսը կանգնած է ոչնչացման եզրին»,- ասաց ծրագրի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը։ Նա նշեց, որ լճի հատակում օրգանական նյութի կուտակման արդյունքում թթվածնային պայմանների վատացումը սահմանափակել է խեցգետինների տարածման սահմանները։ Խեցգետինները հիմնականում կենտրոնացված են 3-15մ խորություններում: 2018թ-ից խեցգետնի թվաքանակի կտրուկ անկման պատճառներից է նաև պոպուլյացիայում սկսված ժանգախտ քրոնիկ սնկային հիվանդությունը, որն ակտիվորեն զարգանում է գյուղատնտեսական և կենցաղային հոսքաջրերով աղտոտված ջրակալներում։ «Սևանա լճում խեցգետնի հիվանդ առանձնյակներն առաջին անգամ հայտնաբերվել են 2017թ-ին։ Խեցգետինների շրջանում հիվանդության զարգացումը համընկել է լճի «ծաղկման» երևույթների ակտիվացման հետ։ Հիվանդության հետևանքով կենդանիների խեցու վրա հայտնվում են սև և կարմրավուն հետքեր, որոնք այրվածք են հիշեցնում: Որսաբաժնում հիվանդ կենդանիների մասնաբաժինը կազմել է մոտ 10-11 տոկոս։ Ծովագյուղի տարածքում գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 21,7 տոկոս։ Ընդ որում, համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել արու խեցգետինների շրջանում, ինչը խոսում է վերջիններիս համեմատաբար պակաս կենսունակության մասին։ Նորադուզի տարածքը շարունակում է մնալ համեմատաբար պակաս վարակված շրջան»,- ասաց Էվելինա Ղուկասյանը: Սևանա լճի խեցգետնարդյունավետությունը վերականգնելու նպատակով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկել է պատկան մարմիններին հրատապ միջոցառումներ իրականացնել, մասնավորապես, արգելել խեցգետնի որսը լճում և պայքարել որսագողության դեմ, արգելել խեցգետնի վաճառքը երկրի ներսում և արտահանումը երկրի սահմաններից դուրս:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02