2007 թվականին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ջանքերով Վրաստանը Կիևից ամենացածր գնով ձեռք բերեց «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այդ տարիներին ղեկավարել է հանրապետությունը։ «Ամոթ է հրաժարվել Ուկրաինային «Բուկ» համակարգի փոխանցումից: Նախագահ Յուշչենկոյի օգնությամբ մենք այն ժամանակ գնեցինք դրանք ամենացածր գնով»,-ասվում է Facebook-ի նրա էջում: Վրաստանի նախկին ղեկավարը հավելել է, որ Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո Յուշչենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել հակաօդային պաշտպանության այդ համակարգերը վաճառելու համար։ Երկուշաբթի ուկրաինական Evropeyskaya Pravda պարբերականը հրապարակել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հոդվածը, որում նա ասում է, որ Կիևը Թբիլիսիին խնդրել է վերադարձնել 2008 թվականին փոխանցված «Բուկ» համալիրները։ Դիվանագետը հայտնել է, որ Կիևը նաև խնդրել է Թբիլիսիին հանձնել Javelin հակատանկային հրթիռային համակարգերը, որոնք Վրաստանը ստացել է ԱՄՆ-ից։ Կասյանովի խոսքով՝ Վաշինգտոնը համաձայնել է և պատրաստ է Վրաստանի զինանոցը փոխարինել ավելի նորերով։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02