Երկուշաբթի օրը WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժի ինտերնետային կապը միտումնավոր խափանվել է որոշ պետական մարմինների կողմից: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Թվիթերում կայքը նշել է, որ այն ակտիվացրել է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ծրագիր Ասանժի համար: Վերջինս 2012 թվականից մնում է պատսպարված Լոնդոնուի Էկվադորի դեսպանությունում՝ ձերբակալումից խուսափելու համար: Շվեդիան փորձում է հասնել Ավստրալիայի 45 ամյա քաղաքացի Ասանժի հանձնմանը՝ նրան մեղադրելով սեռական ոտնձգության մեջ:
WikiLeaks կայքը չի հայտնում, թե որ երկրի պետական մարմիններին է կասկածում ինտերնետային կապի խափանման մեջ, սակայն կայքի խոսնակը մատնանշել է կայքի հրապարակումները՝ կապված ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ:
Քլինթոնի ընտրարշավի ներկայացուցիչները հուլիսին հայտարարել էին, որ դեմոկրատական ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակագրությունը գողացվել է ռուս հակերների կողմից, և WikiLeaks-ը հրապարակել է գողացված փաստաթղթեր:
Հաշվի առնելով, որ այդ հրապարակումները կենտրոնացած էին միայն դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի վրա՝ որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ Ռուսաստանը համագործակցում է WikiLeaks-ի հետ՝ փորձելով խափանել Քլինթոնի նախագահական քարոզարշավը։
Ռուսաստանը հերքում է իր ներգրավվածությունը գողացված էլեկտրոնային նամակագրության պատմության մեջ:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44