2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են օդանավ շահագործողի վկայական կրող 9 ավիաընկերություններ, որոնցից 5-ը՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր կրողներ: Կառավարությունից հայտնում են, որ 2021 թվականին ավիաընկերությունների թիվը եղել է 7, իսկ 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 11: 2021թ. ՀՀ շուկա մուտք գործած օտարերկրյա ավիաընկերությունների թիվը կազմել է 4, իսկ 2022թ.՝ 9: Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից չվերթներ են իրականացնում 35 ավիաընկերություններ՝ 45 ուղղություններով: Հայաստանի Հանրապետությունից կանոնավոր թռիչքներ իրականացվում են շուրջ 23 պետություն՝ 45 քաղաք: ՀՀ օդանավակայանների ուղևորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) 2021թ. եղել է 2 մլն 400 հազար 351, իսկ 2022-ին՝ 3 մլն 698 հազար 256. աճը կազմել 54 տոկոս: Տեղական ավիաընկերություններով ուղևորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) 2021թ. եղել է 269,087, իսկ 2022-ին՝ 916, 257, այսինքն՝ ընդհանուր ուղևորափոխադրումների 25 տոկոսն իրականացվել է հայկական ավիաընկերությունների կողմից: ՀՀ օդանավակայանների բեռնափոխադրումները («Զվարթնոց» օդանավակայան) 2021թ. եղել է 17,321, իսկ 2022-ին՝ 23,341: Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով: նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղ ծանոթացել է կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությանը:
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02