«Ինչպես հայտնի է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է 5 մլն դրամի չափով տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Տուգանելու նախաձեռնության համար առիթ է հանդիսացել այն փաստը, որ ՀԷՑ-ը չի կարգավորել էլէներգիայի հաշվիչների գործունեությունը: Բանն այն է, որ այս տարվա ապրիլին պարզվել էր, որ էլէներգիայի հազարավոր հաշվիչներ ժամային շեղումներով են գործում: Ապրիլին ՀԷՑ-ին ժամանակ էր տրվել, որ մինչև օգոստոսի 1-ը ավարտեր հաշվիչների կարգավորման գործընթացը: Սակայն դա չի իրականացվել, և պարզվում է՝ մոտ 30 հազար հաշվիչներ ժամանակային շեղում ունեն:
Այսինքն՝ կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ մոտ 30 հազար սպառող ՀԷՑ-ի կողմից խաբվում է, քանի որ նրա սպառած էլէներգիայի վարձավճարը ճիշտ չի հաշվարկվում: Ավելին՝ սպառողներն անգամ տեղյակ էլ չեն, որ իրենց խաբում են: Ինչևէ: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանից փորձեց պարզել, թե արդյոք իրենք առարկում են նշված նախագծի դեմ: Ի պատասխան՝ մամուլի պատասխանատուն ասաց, որ նիստի ընթացքում իրենց ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց փաստարկները: Սակայն ողջ խնդիրն այն է, որ փաստարկները երկու տեսակի են լինում՝ բացատրության կամ առարկությունների տեսքով: Երբ փորձեցինք այս հանգամանքը ճշտել, Նատալիա Սարջանյանը պատասխանեց. «Մինչև նիստ չեմ կարող ասել»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55