Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովի ժամանակ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի` Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու առաջարկը։
Ինչպես նշում է The Telegraph-ը, երիտասարդ միլիարդատերն ընդգծել է, որ ինքն աշխարհով շատ է ճամփորդում ու հանդիպում է բազմաթիվ մարդկանց, որոնց մեծ մասը դեմ է պատ կառուցելու ու մարդկանց պիտակավորելու գաղափարին: Ցուկերբերգի խոսքով՝ աշխարհը, մարդկությունը պիտի շարժվեն առաջ, զարգանան, այլ ոչ թե տարվեն հետադիմական հայացքներով:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ թեև Ցուկերբերգն իր խոսքում չի նշել Թրամփի անունը, այնուհանդերձ` բոլորի համար ակնհայտ է եղել, որ նա նկատի է ունեցել նախագահի հանրապետական թեկնածուին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իր էքսցենտրիկ պահվածքով հայտնի միլիարդատերը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում հսկայական պատ կկառուցի Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին, որպեսզի «հանցագործ ու բռնաբարիչ մեքսիկացիները» մուտք չգործեն Միացյալ Նահանգների տարածք։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44