ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Նյու Դելիում հանդիպել է Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակներում։
«Հաշվի առնելով, որ Գանայի Հանրապետությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ երկիր է, նշել եմ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները եւ փակել Լաչինի միջանցքը` Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ներկայացրել եմ նաեւ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի վճիռը կապված Լաչինի միջանցքի հետ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբ Արշակյանը։
ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։
Գանայի Տեղեկատվության նախարարն ընդգծել է, որ Գանան, հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հետեւողականություն կդրսեւորի բարձրաձայնված հարցերի հասցեագրման կապակցությամբ։
Հայաստանի ԱԺ փոխնախագահն ու Գանայի Տեղեկատվության նախարարն անդրադարձել են նաեւ Գանայի եւ Հայաստանի միջեւ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը:
Քննարկվել է կիբերանվտանգության, թվայնացման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղիները: Ընդգծվել է նաեւ Հայ-Գանայի գործարար կապերի շփումների խթանումն ու խորացումը։
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44