Orer.am - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում և ուրախալի է, որ համագործակցության շրջանակն ընդգրկում է նաև կրթության ոլորտը: Նախարար Մկրտչյանը նշել է, որ ներկայում նախարարությունում լուրջ գործընթ ացներ է ընթանում բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև քննարկումներ են ընթանում «Կրթության ազգային ծրագրի» ուղղությամբ, ուստի այս առումով նախարարն ակնկալում է Եվրամիության աջակցությունը:
Դեսպան Սվիտալսկին իր հերթին կարևորել է կրթության առանցքային նշանակությունը երկրի զարգացման գործում: Նա նշել է, որ Հայաստանը կրթական և գիտական մեծ ներուժ ունի, և պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կրթական համակարգի աջակցության գործում: «Հայաստանի կրթական համակարգում ներդրումներ անելը մեծ հեռանկար ունի, այդ մասին են փաստում կրթության համակարգի տարբեր օղակներում իմ հանդիպումները: Ուզում եմ փաստել, որ շատ երկրների համեմատ Հայաստանի միջին կրթական մակարդակը բավականին բարձր է: Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք ուղենշել մեծ հեռանկար ունեցող Հայաստանի կրթական համակարգի այն ոլորտները, որտեղ համագործակցության եզրեր կգտնենք»,-նշել է Սվիտալսկին: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությունը` կրթության ոլորտում օրենքների մշակման ուղղությամբ, հստակ ազդակ է Եվրոպական Միության հետ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջին մասնագիտական համակարգում նախատեսվող «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» ԵՄ բյուջետային աջակցություն ծրագրին, որն ուղղված է գյուղատնտեսական ուսումնական հաստատությունների զարգացմանն ու հզորացմանը, գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժների վերապատրաստմանը և այլ հարցերի:
Քննարկվել են նաև կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրերին, երկկողմ հարաբերությունների համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44