Ամենայն Հայոց Կաթողիկոսն՝ այսօր՝ մարտի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Հանդիպմանը գնահատել է այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին:Վեհափառ Հայրապետն անդրադարձել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության և Մայր Աթոռի միջև առկա ջերմ հարաբերություններին և բազմամյա համագործակցությանը՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերվող զորակցության համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձել է նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանն ու շարունակվող ագրեսիային, ինչի վկայությունն է Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև օրերս ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա, որի հետևանքով երեք ոստիկան է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել։ Այդ առնչությամբ Նորին Սրբությունը կարևորել է միջազգային հանրության ջանքերն ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը։ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, ընդգծել է, որ որ մշտապես զորակից է կարիքավորներին ու Եկեղեցուն եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02