Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 8-ին Հալեպ է ժամանել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որին ուղեկցում էր Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:
Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հալեպում Զարեհ Սինանյանին ընդունել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնել ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կվերացվեն աղետի հետևանքները:
Ողջունելով հյուրերին՝ նահանգապետ Հ. Դիյաբը նշել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն առաքեց և Հալեպ գործուղեց հայ փրկարարներին, որոնք որոնողափրկարարական մեծ ծավալի աշխատանքներ իրականացրին ալ-Շաար վարչական շրջանում:
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպումից հետո ճանաչողական և քաղաքավարական այցեր է կատարել Բերիո Հայոց Թեմի, Բերիո Կաթողիկե Հայոց Թեմի առաջնորդարաններ և Սիրիայի Հայ ավետարանական համայնքի գրասենյակ:
Նույն օրը երեկոյան Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում՝ մասնակցությամբ հալեպահայ համայնքապետերի, ավանդական երեք կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ղեկավար կազմի, Սիրիայի ՀԲԸՄ ատենապետի, «Ջինիշյան» հիշատակի ձեռնարկի տնօրինուհու և Ս.Օ Խաչի շրջանային վարչության ատենապետուհու:
Հանդիպման ընթացքում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ծանոթացել է երկրաշարժից հետո Հալեպի հայ համայնքի առջև ծառացած հիմնախնդիրներին, մտքեր են փոխանակվել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02