Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 9-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023-ի պետական բյուջեում եւ 5 մլն դրամ հատկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Համաձայն «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերության (սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ կառավարության սահմանած կարգով և չափով՝ հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերի համար)՝ զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրվում է միանվագ 5.000.000 դրամ գումարային հատուցում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում 2022-ի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձի ընտանիքի անդամը, սակայն, օրենքով սահմանված գումարային հատուցումը վճարելու համար ՀՀ պետական բյուջեով միջոցներ նախատեսված չեն:
Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով զոհված քաղաքացիական անձի ընտանիքին կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ 5 000 000 դրամի չափով:
Զոհված քաղաքացիական սոցիալական աջակցության տրամադրման նամար ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից, նախատեսվում է հատկացնել 5.000.000 ՀՀ դրամ՝ թվով 1 շահառուի սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02