Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան գրառմամաբ անդրաարձել է Հայաստանից արտասահման կատարվող փոխանցումներին։ Նա գրում է.
«Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է 2022 թվականի ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստանից ըստ երկրների։ Տվյալներից պարզ է դառնում, որ 2022 թվականին գումարների արտահոսքը ավելացել է 2,2 անգամ կամ մոտ 1,7 մլրդ դոլարով՝ կազմելով 2,6 մլրդ դոլար։ Հայաստանից կապիտալն արտահոսել է ՌԴ, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ(ԱՄԷ), Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ուկրաինա և այլ երկրներ։ Հայաստանից դեպի ՌԴ և Չինաստան գումարների արտահոսքը պայմանավորված է նաև օնլայն առևտրի ծավալների աճով։ Հայաստանից դեպի ԱՄՆ և Գերմանիա դրամական հոսքերի աճը պայմանավորված է հիմնականում ավտոմեքենաների ներկրմամբ և արտագաղթող ընտանիքների կապիտալով։ Արևմտյան երկրներ իրենց գումարներ են Հայաստանից տեղափոխում նաև նախկին պաշտոնյաները, խոշոր գործարարները։ 2022 թվականին Հայաստանից ԱՄԷ-ն է փոխանցվել 275 մլն դոլար, որը պայմանավորված է հայ զբոսաշրջիկներով, անշարժ գույքի ձեռքբերմամբ և կապիտալի փախուստով։ Անտրամաբանակ է պատերազմի մեջ գտնվող Ուկրաինա Հայաստանից փոխանցումները, որը կազմում է 23 մլն դոլար։ Միաժամանակ անհասկանալի է, թե Հայաստանից դեպի այլ երկրներ փոխանցումների ծավալի աճը, որը մեծ գումար է՝ կազմելով 1,2 մլրդ դոլար։ Որո՞նք են այդ երկրները և ի՞նչ նպատակով են այդ գումարները փոխանցվել։ Կարելի է ենթադրել, որ այդ այլ երկների մեջ է մտնում նաև Թուրքիան, որի հետ 2022 թվականի ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է արտաքին առևտրաշրջանառությունը»։
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02