ARM | RUS |

Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ. Ալեն Սիմոնյանը՝ Բահրեյնի համաժողովում

13.03.23 | 14:45

Հիմա թույլ տվեք դիմել մեր տարածաշրջանին եւ իմ երկրին՝ Հայաստանին, որտեղ ազգային փոքրամասնությունները՝ եզդիները, քրդերը, ռուսները, ուկրաինացիները… ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում է 136 երկրից ավելի քան 1700 պատվիրակ, ելույթ են ունենալու վեց տասնյակից ավելի խորհրդարանների ղեկավարներ: Համաժողովն ընդգրկում է Միջխորհրդարանական միության բոլոր կանոնադրական մարմինները, ներառյալ Կառավարիչների խորհուրդը, մշտական հանձնաժողովները, Խորհրդարանականների, Մարդու իրավունքների եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հանձնաժողովները, ինչպես նաեւ Կին խորհրդարանականների եւ Երիտասարդ պատգամավորների ֆորումները: Ընդհանուր քննարկումների առարկան հիմնականում խաղաղ գոյակցության եւ ներառական հասարակությունների խթանման համատեքստում է: Օրակարգային է նաեւ անհանդուրժողականության դեմ պայքարին վերաբերող ազգային օրենսդրությունների առանձնահատկությունների ներկայացումը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մասնավորեցնելով ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած Լաչինի ճգնաժամին առնչվող խնդիրները: «Պարո՛ն նախագահ, գործընկեր խորհրդարանականնե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում Բահրեյնի գործընկերներին ջերմ հյուրընկալության եւ հիանալի կազմակերպված համագումարի համար: Կլիմայի փոփոխություն, պատերազմներ եւ բնական աղետներ. մարդկությունը պետք է դիմացկուն լինի այս դժբախտություններին դիմակայելու հարցում: Թույլ տվեք իմ ցավակցությունը հայտնել Թուրքիայի եւ Սիրիայի ժողովուրդներին՝ վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով հազարավոր զոհերի կապակցությամբ: Խաղաղ գոյակցության հիմնական սկզբունքները՝ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունը եւ ինքնորոշումը, ներքին գործերին չմիջամտելը, պետք է կարգավորեն պետությունների միջեւ հարաբերությունները: Սակայն մենք տեսնում ենք, որ այդ սկզբունքները հաճախ խախտվում են: Խաղաղ համակեցությունը զուգահեռ է միասնությանը, ինչն անհրաժեշտ է սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կայունության համար: Անհատներն ու պետությունները միավորվելով՝ կարող են ընդհանուր նպատակներին հասնելու եւ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատել: Սա կայուն եւ ներդաշնակ միջավայրի, համընդհանուր բարօրության համար անչափ կարեւոր է: Հիմա թույլ տվեք դիմել մեր տարածաշրջանին եւ իմ երկրին՝ Հայաստանին, որտեղ ազգային փոքրամասնությունները՝ եզդիները, քրդերը, ռուսները, ուկրաինացիները, ասորիները, հրեաներն ու հույները, ապրում են կողք կողքի՝ որպես մեր հասարակության իրավահավասար անդամներ՝ օգտվելով բոլոր իրավունքներից: Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչներ մեր խորհրդարանի անդամներ են: Մեր միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է: Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թվականի մայիսի 12-ից հարեւան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին՝ մեր նպատակն է համագործակցել կայուն աշխարհ կառուցելու գործում: Ոմանք ասում են, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր տարածքը: Թույլ տվեք բացարձակ պարզություն մտցնել. Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից եւ ոչ մեկի նկատմամբ: Պատմեմ Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը Հայաստանն ու աշխարհը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է, որը հազար տարուց ավելի բնակեցված է էթնիկ հայերով: Շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով՝ Լաչինի միջանցքով»: Այդ ճանապարհը քաղաքացիական եւ այլ տրանսպորտային միջոցների համար անհասանելի է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից եւ արգելափակված է տասնյակ ադրբեջանցի գործակալների կողմից, որոնք քողարկվում են «բնապահպանական ակտիվիստներ» անվան տակ: Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների: Նրանք զրկված են կենսական նշանակության դեղորայքից եւ բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Գիշերներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ենթարկվում են ադրբեջանցիների կողմից բարձր հնչեցվող կրոնական կոչերի, իսկ նրանց տները լուսավորվում են լուսարձակներով: Վերջերս Ադրբեջանը կեղծ տեսանյութ էր հրապարակել, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին: Ցավոք, Ադրբեջանը չի սահմանափակվում ապատեղեկատվության տարածմամբ եւ վերը նկարագրված հետապնդումներով: Ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց, եւս մեկը վիրավորվեց Ադրբեջանի հրամանով նախապես ծրագրված դարանակալման հետեւանքով: Հարգելի՛ գործընկերներ, ես հարցնում եմ՝ մի՞թե սրանք էթնիկ զտումներ չեն: Մարդկանց դեմ ուղղված ռասայական եւ կրոնական հողի վրա իրականացվող անհանդուրժողականությունը, բռնությունը չպետք է արդարացվեն: Ըստ Նելսոն Մանդելայի՝ «Ոչ ոք չի ծնվում՝ ատելով մեկ այլ մարդու նրա մաշկի գույնի կամ ծագման կամ կրոնի պատճառով»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շրջափակման հարցում միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը շտապ կոչ է արել վերացնել այն:

«Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, Եվրոպական միությունը եւ Հելսինկյան հանձնաժողովը միմյանցից անկախ կոչ են արել անհապաղ դադարեցնել շրջափակումը: 2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի «անարգել տեղաշարժը» Լաչինի միջանցքով: Առանձին վճռով դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Հայաստանն ականներ է տեղադրել:

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում: Եզրափակելով՝ ես խորապես հավատում եմ, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը եւ խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Շնորհակալություն»,- նշել է ԱԺ նախագահը: ԱԺ խոսնակի գլխավորած պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:


Ինչ անել Ամանորին չթունավորվելու համար

Ինչ անել Ամանորին չթունավորվելու համար

09:02

2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ

2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան...

14:45

«Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս». պատգամավորը տեսակցել է Աշոտ Մինասյանին

«Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս»....

14:27

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Վանեցյանն ուժեղացնում է իր դիրքերը և որոշել է կալանավորել Խաչիկ Գալստյանին ու Արամ Քոչարյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Վանեցյանն ուժեղացնում է իր դիրքերը և որոշել է կալանավորել Խաչիկ...

14:06

Նոր տարվա կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, նաև՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

Նոր տարվա կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, նաև՝ Ռոբերտ Քոչարյանին...

14:05

Սևանա լճի ափամերձ 11 հողամասերում ապամոնտաժվել է 20-ից ավելի շենք-շինություն

Սևանա լճի ափամերձ 11 հողամասերում ապամոնտաժվել է 20-ից ավելի...

13:33

2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու. համոզված եմ՝ շատերդ վերագտել եք հարկ վճարելու առաքելությունը. ՊԵԿ նախագահ

2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու. համոզված եմ՝ շատերդ վերագտել եք հարկ...

12:09

Վստահ եմ՝ ունենալու ենք երկիր, որի մասին երազում ենք. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Վստահ եմ՝ ունենալու ենք երկիր, որի մասին երազում ենք. Արթուր Վանեցյան...

11:52

Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության...

11:24

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748 պատահար

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748...

11:05

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748 պատահար

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748...

11:05

Մայր Տաճարը լուռ ու վեհ և միաժամանակ՝ կանչող

Մայր Տաճարը լուռ ու վեհ և միաժամանակ՝ կանչող

10:51

2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 265.4 մլրդ դրամ պակասուրդով

2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 265.4 մլրդ դրամ...

10:23

ԳՇ պետը դիրքերում հերթապահություն իրականացնող զինանձնակազմին հանձնել է արժեքավոր նվերներ

ԳՇ պետը դիրքերում հերթապահություն իրականացնող զինանձնակազմին հանձնել է արժեքավոր...

10:09

Խաչիկ Գալստյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները մեր երկրում բռնապետության կառուցման տրամաբանության մեջ են. Տիգրան Աբրահամյան

Խաչիկ Գալստյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները մեր երկրում բռնապետության կառուցման...

09:49

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել...

09:28

Փակ ճանապարհներ կան, բուք է ու ձյուն

Փակ ճանապարհներ կան, բուք է ու ձյուն

09:02

Նորավանքի ճանապարհին մեքենաներ են բախվել

Նորավանքի ճանապարհին մեքենաներ են բախվել

17:05

Հայաստան մեկնած որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց» կժամանեն ուշացումով

Հայաստան մեկնած որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց» կժամանեն...

16:46

ՔԿՀ–ներում դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 17։00

ՔԿՀ–ներում դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը...

16:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55