ARM | RUS |

Շիրակի մարզում գործ ունենք մերժված արդարադատության հետ. փաստաբան. Panorama.am

13.03.23 | 15:24

Շիրակի մարզի փաստաբաններն իրենց բողոքն են հայտնում առ այն, որ մարզի դատարանների (քրեական, քաղաքացիական, վարչական) դատավորները պարբերաբար փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը: Շիրակցի փաստաբանների ներկայացմամբ, դատավորների հաճախակի փոփոխությունների պատճառով Շիրակի մարզի դատարանները պարալիզացվում են, արդյունքում դատարանների վերջին մեկ տարվա աշխատանքը գրեթե 70% անարդյունավետ է եղել:

Ասուլիսում շիրակցի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ վերջին տարիներին դատավորների հաճախակի տեղափոխությունների պատճառով Շիրակի մարզում, ըստ էության, գործ ունեն մերժված արդարադատության հետ։

«Որևէ դատավոր գործն ընդունում է իր վարույթում, սկսում է գործի քննությունը, հասնում է որոշակի փուլի, տեղափոխվում է այլ դատարան, նոր եկած դատավորը ստիպված է լինում այդ գործը սկսել զրոյից։ Քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են դատաքննության փուլում, տարիներ շարունակ չեն կարողանում իրենց գործով որևէ ելքի հասնել»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ գործերն հիմա այնքան են կուտակվել, որ նույնիսկ հաստիքների լրիվ համալրման դեպքում Շիրակի մարզում գործերի ողջամիտ ժամկետ հնարավոր չէ պահպանել։

Ներկայացված տվյալների համաձայն, վերջին 2-3 տարում Շիրակի մարզում տեղի է ունեցել դատավորների 13-14 տեղափոխություն, այսինքն նույնքան, որքան կազմում է Շիրակի մարզի դատավորների հաստիքակազմը։ Ա. Հայրապետյանն ասաց, որ Շիրակի մարզում դատավորներն աշխատում են մի քանի ամիս, ամենաերկարը եղել է 1-1,5 տարի ու տեղափոխվում են Երևան կամ այլ մարզ, որի հետևանքով նրանց վարույթում գտնվող գործերը գումարվում են նոր գործերին, տրվում է այլ դատավորի ու ստացվում է՝ ամիսներ շարունակ գործը քննում են, ռեսուրսներ են վատում, սակայն գործն, ըստ էության, որևէ լուծում չի ստանում։

Ա. Հայրապետյանն ընդգծեց, որ տեղափոխությունների պատճառով առաջացած խնդիրներից է նաև քաղաքացիների իրավունքների մասսայական խախտումները. «Այսինքն քաղաքացիները, ովքեր իրենց իրավունքի պաշտպանության համար դիմել են դատարան, տևական ժամանակ չեն իմանում իրենց գործի վերաբերյալ ելքն ինչպիսին է լինելու»։

Փաստաբանն օրինակի համար նշեց, որ կա քրեական գործ, որը մուտք է եղել 2022 թ. հուլիսին, արդեն 4-րդ դատավորը պետք է քննի այդ գործը։

«Կա խնդիր, որն այնքան է հասունացել, որ քաղաքացիների դատական պաշտպանությունը որպես այդպիսին չի գործում, և այս խնդիրը կանխելու, ապագայում նոր փոփոխություններ թույլ չտալու կամ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու համար այսօր ասուլիս են հրավիրել ու հայտնում են, որ ապագայում այդ խնդիրը շարունակվելու դեպքում անցնելու են ամենածայրահեղ միջոցի, Շիրակի փաստաբանները պատրաստ են անգամ գործադուլ հայտարարել, ընդհանրապես դատական նիստերին չմասնակցել, միգուցե այդ կերպ պատկան մարմինները ուշադրություն դարձնեն այս խնդրին ու հասկանան, որ իրավիճակը Շիրակի մարզում իրոք ծայրահեղ խնդրահարույց է»,- ասաց փաստաբան Ա. Հայրապետյանը։

Փաստաբան Արտուշ Հակոբյանը կատակեց՝ Շիրակի մարզում օրվա ժամերն այնքան արագ չեն փոխվում, որքան դատավորները։

«Այսօր իմանում ենք, որ նշանակվել է դատավոր, դեռևս այդ դատավորը Շիրակի մարզի դատարան չմտած՝ տեղափոխվում է մեկ այլ դատարան։ Վերջերս, մեկը նշանակվեց Շիրակի մարզի դատարանի դատավոր, անմիջապես ԲԴԽ որոշմամբ տեղափոխվեց Արմավիրի մարզի դատարան, Շիրակի մարզի փաստաբանները տվյալ դատավորին այդպես էլ չտեսան»,- ասաց Ա.Հակոբյանը։

Փաստաբան Հայկ Հարությունյանն ասաց, որ այս իրավիճակում տուժում են ոչ միայն քաղաքացիները, փաստաբանները, նաև պետությունը. «ԲԴԽ անդամների անտրամաբանական որոշումների հետևանքով պետությունը միայն Շիրակի մարզի դատարանների մասով 2022-2023 թթ. 100 միլիոն դրամ ուղղակի անիմաստ ծախսել է։ Ամենացածր թվերով եմ ես հաշվարկել»։

Փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց, որ պաշտպանյալներից մեկն երբ իմացել է, որ դատավորը գնալու է և իր խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջորդությունը չի քննվելու, հայտարարել է՝ հացադուլ կհայտարարի, և միայն փաստաբանների խնդրանքով դեռ չի դիմել նման ծայրահեղ միջոցի։

«Քրեակատարողական հիմնարկներում կան մարդիկ, ովքեր իսկապես հոգնել են այս իրավիճակից։ Պաշտպանյալ ունեմ, որ ասում է՝ ի վերջո այնքան նստեցի, որ պատժի ժամկետը լրանում է, իսկ մինչ այդ ակնկալում էի արդարանալ»,- նշեց փաստաբանը։

Թամարա Յայլոյանի ներկայացմամբ, կան ամուսնալուծության գործեր, որոնք կրկին չեն ավարտվում։

«Մարդը կոնկրետ ասում է. ես ուրիշ տղամարդու հետ եմ արդեն ապրում, հղի եմ ուրիշ տղամարդուց, բաժանեք։ Բայց դատարանը դեռ գործ է քննում, նախնական փուլում է գտնվում»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, մարդիկ հասկանում են, որ անիմաստ է, անարդյունավետ է դատարան դիմելը այն պատճառով, որ դատավորները տեղափոխվում են, գործերի քննությունները ձգձգվում են։

Արամայիս Հայրապետյանն ասաց, որ դատավորների տեղափոխության ԲԴԽ պաշտոնական պատճառաբանությունն է՝ իրենց համար առաջնայինը Երևանում հաստիքների համալրումն է, որն, ըստ նրա, անթույլատրելի է։ Նա նաև մեջբերեց ԲԴԽ անդամներից մեկի խոսքը. «Նա ասում է՝ գիտեք ինչ, մեզ համար կարևոր է, որպեսզի Երևանում ունենանք փորձառու դատավորներ, մեզ համար առաջնայինը Երևանի դատարանն է, այդ պատճառով դատավորին ուղարկում ենք մարզ, որպեսզի որոշակի փորձառություն ձեռք բերի ու տեղափոխենք Երևան։

Ըստ էության, Շիրակի մարզում ԲԴԽ անդամի համար երկրորդ սորտի անձինք ենք ապրում, ովքեր արժանի չեն արդարադատության, որոնց գործերը քննվի դատարանում փորձառու ու նորմալ դատավորների կողմից։ Եթե ԲԴԽ-ն այս տրամաբանությամբ է իր որոշումները կայացնում, ոչ միայն անթույլատրելի է, նաև վիրավորական է», - նշեց փաստաբանը։

Փաստաբանների առաջարկն է՝ Շիրակի մարզում դատավորներ նշանակել անձանց, ովքեր պատրաստ են առնվազն երեք տարի Շիրակի մարզում աշխատել, կուտակված գործերի քննության համար Շիրակի մարզում ժամանակավոր հաստիքներ ստեղծել, գործուղել դատավորներ, որպեսզի գերծանրաբեռնվածությունը թեթևացվի և նորմալ հաստիքների պայմաններում հնարավոր լինի ողջամիտ ժամկետներում գործ քննել։



Աղբյուր` Panorama.am


Ինչ անել Ամանորին չթունավորվելու համար

Ինչ անել Ամանորին չթունավորվելու համար

09:02

2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ

2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան...

14:45

«Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս». պատգամավորը տեսակցել է Աշոտ Մինասյանին

«Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս»....

14:27

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Վանեցյանն ուժեղացնում է իր դիրքերը և որոշել է կալանավորել Խաչիկ Գալստյանին ու Արամ Քոչարյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Վանեցյանն ուժեղացնում է իր դիրքերը և որոշել է կալանավորել Խաչիկ...

14:06

Նոր տարվա կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, նաև՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

Նոր տարվա կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, նաև՝ Ռոբերտ Քոչարյանին...

14:05

Սևանա լճի ափամերձ 11 հողամասերում ապամոնտաժվել է 20-ից ավելի շենք-շինություն

Սևանա լճի ափամերձ 11 հողամասերում ապամոնտաժվել է 20-ից ավելի...

13:33

2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու. համոզված եմ՝ շատերդ վերագտել եք հարկ վճարելու առաքելությունը. ՊԵԿ նախագահ

2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու. համոզված եմ՝ շատերդ վերագտել եք հարկ...

12:09

Վստահ եմ՝ ունենալու ենք երկիր, որի մասին երազում ենք. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Վստահ եմ՝ ունենալու ենք երկիր, որի մասին երազում ենք. Արթուր Վանեցյան...

11:52

Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության...

11:24

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748 պատահար

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748...

11:05

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748 պատահար

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748...

11:05

Մայր Տաճարը լուռ ու վեհ և միաժամանակ՝ կանչող

Մայր Տաճարը լուռ ու վեհ և միաժամանակ՝ կանչող

10:51

2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 265.4 մլրդ դրամ պակասուրդով

2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 265.4 մլրդ դրամ...

10:23

ԳՇ պետը դիրքերում հերթապահություն իրականացնող զինանձնակազմին հանձնել է արժեքավոր նվերներ

ԳՇ պետը դիրքերում հերթապահություն իրականացնող զինանձնակազմին հանձնել է արժեքավոր...

10:09

Խաչիկ Գալստյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները մեր երկրում բռնապետության կառուցման տրամաբանության մեջ են. Տիգրան Աբրահամյան

Խաչիկ Գալստյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները մեր երկրում բռնապետության կառուցման...

09:49

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել...

09:28

Փակ ճանապարհներ կան, բուք է ու ձյուն

Փակ ճանապարհներ կան, բուք է ու ձյուն

09:02

Նորավանքի ճանապարհին մեքենաներ են բախվել

Նորավանքի ճանապարհին մեքենաներ են բախվել

17:05

Հայաստան մեկնած որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց» կժամանեն ուշացումով

Հայաստան մեկնած որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց» կժամանեն...

16:46

ՔԿՀ–ներում դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 17։00

ՔԿՀ–ներում դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը...

16:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55