Խնդիրները, որ մեզ սկսել են հետապնդել, սկսվել են 2018-ի գունավոր հեղափոխությունից հետո, եւ այդ խնդիրները շատ նման են այն բոլոր խնդիրներին, որտեղ տեղի են ունեցել այն երկրներում, որտեղ եղել են գունավոր հեղափոխություններ: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ վարչության անդամ Գագիկ Մինասյանը: «Այստեղ հիմնական շահառուները Ադրբեջանն ու Թուրքիան են, բնավ պատահական չէ, որ հենց թուրք-ադրբեջանական փողերով այս թուրք-ադրբեջանական գործակալների ոհմակը եկավ իշխանության եւ հետուղականորեն իօրականացրեց քայլեր՝ կործանելով բանակցային գործընթացը, որը առնվազն 10 տարի իրականացնում էինք եռանախագահողների միջնորդությամբ, մադրիդյան սկզբունքների հիման վրա: Դա մեզ բերում էր այն հանգրվանին, որ այլեւս Արցախը պետք է դուրս լիներ Ադրբեջանի վերահսկողությունից, իրացներ իր ինքնորոշման իրավունքը: Ի՞նչ արեց Փաշինյանը, ինքը բանակցությունները սկսեց իր սեփական նոր կետից, նա ըստ էության, չեղարկեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների իրականացման գործընթացը, հրաժարվեց մադրիդյան սկզբունքներից, առաջարկեց մյունխենյան սկզբունքները, որտեղ ինքնորոշման սկզբունքն այլեւս գերխնդիր չէր: Ինքը ջուրը լցրեց այն ամբողջ աշխատանքը, որը եռանախագահող երկրները իրականացնում էին այդ խնդրի կարգավորման համար»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Երկրորդ կարեւոր հանգրվանը, ըստ նրա, Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումն էր, նաեւ այն, որ հնրավոր բոլոր միջոցներով թուլացրեց Հայաստանի զինված ուժերը. «Ինքը փոխեց ՊԲ-ի բոլոր շրջանների ղեկավարներին, բերեց նոր մարդկանց, որոնք այդքան խորամուխ չէին պաշտպանական հնարավորություններին, տարածքի առանձնահատկություններին: Ի դեպ, այդպես էլ մինչեւ պատերազմը Արցախում որեւէ զորավարժություն չիրականացվեց, այն դեպքում, երբ Ադրբեջանը մեկը մեկի հետեւից զորավարժություններ էր իրականացնում: Ակնհայտ է, որ սա կարող է լինել միայն միտում: Հաջորդը, նա փոխեց սպառազինությունների թարմացման պլանը, փոխանակ ՀՕՊ-ի եւ անօդաչու սարքերի նոր ձեռքբերումներ իրականացնի, հանեց այդ կետերը եւ գնեց ՍՈՒ-երը, որոնք որեւէ նշանակություն չունեցան պատերազմական գործողությունների ընթացքում: Սա եւս միտում էր: Հաջորդը, ինքը դադարեց խոսել Ալիեւի հետ միջնորդների միջոցով, սկսեց ուղիղ հաղորդակցվել»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը: Նա հայտարարեց, որ 2018-ին Հայաստանում իշխանության է եկել հենց 5-րդ շարասյունը, որը թուրք-ադրբեջանական փողերով եկավ ու զավթեց Հայաստանում իշխանությունը.
«Այդ 5-րդ շարասյան պարագլխի անունն էր Փաշինյան Նիկոլ»:
News.am
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44