Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել Ուկրաինային սպառված ուրանով արկերի մատակարարմանը, քանի որ Արեւմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք օգտագործել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այսօր ավելի վաղ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային սպառված ուրանով հրթիռների հնարավոր փոխանցմանը։ Նրա խոսքով՝ այդ գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն բացասական հետեւանքների, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
«Ես չեմ զարմանա իրադարձությունների նման զարգացումից, եթե այդ առաքումն իրականում տեղի ունենա, բայց կասկած չկա, որ դա վատ կավարտվի նրանց համար»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Անաբել Գոլդին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է Ուկրաինային սպառված ուրանով արկեր մատակարարել։ Նա ասել էր, որ առաքումները կիրականացվեն Challenger 2 տանկերի հետ մեկտեղ: Նրա խոսքով, սպառված ուրանով արկերը կարող են «արդյունավետորեն խոցել ժամանակակից տանկերն ու զրահամեքենաները»:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02