Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն երեկ՝ մարտի 22-ին, ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների միություն» ՀԿ անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ պետնախարարի աշխատակազմից։
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին և միության բոլոր անդամներին տարիների ընթացքում Արցախին և մեր ժողովրդին մատուցած ծառայությունների համար, բարձր է գնահատել նրանց կուտակած փորձն ու արհեստավարժությունը, հասարակական կազմակերպության համակարգվածությունն ու կազմակերպվածությունը՝ հույս հայտնելով, որ հետագա բոլոր աշխատանքներին միության անդամները մասնակից կդարձվեն և նրանց ներուժը կիրացվի առավելագույն չափով: Պետական նախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։ Գ․ Ներսիսյանն ընդգծել է հանրային կյանքում կազմակերպության առավել լայն ներգրավվածության անհրաժեշտությունը, խնդրելով դրանց մասնակից դարձնել նաև շրջանային կառույցների անդամներին:
Հանդիպման վերջում ներկաները տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում ԱրՊՀ-ում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ, որը իրականություն դարձնելը խիստ անհրաժեշտություն է։
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02