Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել 2023-ի պետական բյուջեի մասին օրենքում եւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնել՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
ՀՀ համայնքների տնտեսական ևսոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:
ՀՀ 12 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 14 ծրագրեր: Միաժամանակ, ՀՀ Լոռու մարզի 3 համայնքների 7 ծրագրերի համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարը՝ 122,079․9 հազար ՀՀ դրամ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերադարձվել է ՀՀ պետական բյուջե։ Նշված ծրագրերի շինարարական աշխատանքներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:
ՀՀ կառավարության 23.02.2023թ. թիվ 237-Ն որոշմամբ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքին տրամադրվել է 79,324․6 հազար դրամ՝ «Մասիս համայնքի Այնթափ և Ձորակ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ» ծրագրի համաֆինանսավորման նպատակով։ Վերոհիշյալ որոշման մեջ նշված ծրագրի անվանման մեջ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ՝ Արարատի մարզում Ձորակ բնակավայր գոյություն չունի, մարզի բնակավայր է հանդիսանում Զորակը, ուստի ծրագրի անվանման մեջ տարբերության փաստը հնարավորություն չի տալիս համայնքին կատարելու կապալառուի հետ կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
Որոշման նախագծով առաջարկվում է 2023 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել1,448 մլրդ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44