ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտոիղար Տիգրան Աբրահամյանը գրում է
. «Փաստորեն ադրբեջանցիներն իրենց մարտական դիրքից շարժվել են միջդիրքային ուղղությամբ, դիրքավորվել այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել: Այս ամենն ուղեկցվում է Ադրբեջանի ԱԳՆ, ՊՆ կոշտ հայտարարություններով, որի միջոցով փորձ է արվում միջազգային հանրությանը սնուցել ակնհայտ կեղծ տեղեկություններով: Ադրբեջանական այս քայլը գալիս է լրացնելու 2020-ի դեկտեմբերին Խծաբերդի ու Հին Թաղերի, 2022-ին` Փառուխի, Քարագլխի լեռնաշղթայի նկատմամբ վերահսկողությանը և եթե սա էլ մարսվի, ապա ճանապարհ է բացվելու ադրբեջանական նոր հարձակումների, ահաբեկչության համար: Արցախում 120 հզ. մարդ ամենօրյա կենաց-մահու պայքարի մեջ է, իսկ ճակատագիրն ամեն օր մի նոր` ավելի ծանր, փորձություն է բերում: Իսկ Հայաստանում վերջին 4-5 տարում բուն դրած չարիքն իր սև գործը շարունակում է անել` քանդելով ու զիջելով»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02