Միսիսիպի նահանգում կարող է եղանակն ավելի վատթարանալ այն բանից հետո, երբ տորնադոները 26 մարդու մահվան պատճառ են դարձել: Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզը հայտարարել է, որ նահանգի մի մասում դեռ զգալի վտանգը պահպանվում է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին
Հարյուրավոր մարդիկ տեղահանվել են հզոր պտտահողմերից հետո, որոնք պատուհասել են Միսիսիպի և Ալաբամա նահանգներին մարտի 24-ի գիշերը: Միսիսիպիում տորնադոն առնվազն 25 մարդու մահվան պատճառ է դարձել, հարևան Ալաբամայում տարերքից 1 մարդ է մահացել:
Պտտահողմերի պատճառով ավերվել են տներ, արմատախիլ են եղել ծառեր, շրջվել մեքենաներ, պոկվել են էլեկտրալարերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել և դաշնային ռեսուրսներ տեղակայել ամենաշատ տուժած քաղաքներում որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար:
Մինչ ընթանում են պտտահողմերի հետևանքների վերացման աշխատանքները, նահանգային իշխանությունները նախազգուշացրել են նոր փոթորիկների մասին:
BBC-ն նշում է, որ առայժմ հստակ չէ, թե որքանով է կլիմայի փոփոխությունն ազդում փոթորիկների հաճախականության վրա, սակայն հայտնի է, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացումը տաքացնում է օդը, հետևաբար, ավելի շատ էներգիա է հասկանալի դառնում փոթորիկների, ցիկլոնների և թայֆունների առաջացման համար:
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44