«Փետրվարի 1-ի դրությամբ, կենսաթոշակառուների վճարների 17.5 %-ն իրականացվում է անկանխիկ»,-կառավարության նիստում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ հայաստանյան բանկերի թողարկած քարտերի միջոցով անկանխիկ վճարումներն անցած տարվա ընթացքում գերազանցել են 1.3 տրիլիոն դրամը, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58%-ով ավել է: Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից նշեց. «Փետրվարին մեր սիրելի թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3.4 միլիարդ դրամի առևտուր»։ Նա հիշեցրեց, որ 2022-ին այդ ցուցանիշը ձգտում էր 0-ի, իսկ դեկտեմբերին ու հունվարին 2.7 միլիարդ դրամի շրջանակներում էր:
«Փետրվարի համար առևտրի արդյունքում պետությունը 286 միլիոն 711 հազար վերադարձնում է առևտուր իրականացնող կենսաթոշակառուներին։Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն՝ եթե 2022 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ-ում կար շուրջ 22 հազար ակտիվ POS տերմինալ, ապա, այսօրվա դրությամբ, դրանց թիվը եռապատկվել է»,-հայտնեց Փաշինյանը։ Նա անդրադարձավ նաև ապրիլի 1-ից նախատեսված ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացմանը՝ հիշեցնելով, որ դրա նախաձեռնությունը սկսվել է նրանից, որ խնդիր է դրվել պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը կատարել մրցութային կարգով: «Երբ հետազոտել ենք, տեսել ենք, որ այդտեղ կան պրոբլեմներ, որովհետև, ըստ էության, սահմանված են գները ի սկզբանե, և շուկայական մոտեցում չկա»,-հայտնեց Փաշինյանը՝ ներկայացնելով փոփոխությունների նախապատմությունը, և հավելեց. «Շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում է, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները՝ երթևեկության կանոնների պահպանման իմաստով»: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ հայտնեց, որ քաղաքացիներն ապրիլի 1-ից առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները և կարող են ընտրել իրենց համար լավագույն գին-որակ հարաբերակցությունը: «Այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02