Մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական տեղական իշխանության մարմինը, որը համագործակցություն կսահմանի մարզի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում: Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահն իր խոսքում նշել է. «Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք երկրորդ անգամ ենք մենք հանդիպում, և ես մեծագույն հարգանք եմ տածում այն ամենի հանդեպ, ինչ Դուք անում եք Հայաստանի համար՝ այս շատ դժվարին ժամանակահատվածում: Անցյալ անգամ Ձեր ուժը և Ձեր կամքը՝ շատ կոնկրետ ծրագրերով առաջ գնալու, ինձ շատ էր տպավորել: Այս այցից իմ տպավորությունների մասին եք հարցնում. նախևառաջ ուզում եմ ասել, որ մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական տեղական իշխանության մարմինը, որը համագործակցություն կսահմանի մարզի հետ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար»: Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ուղղությամբ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը: Զրուցակիցները քննարկել են նաև բազմաոլորտ փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայման հեռանկարները: Այս առումով կարևորվել է Սյունիքի մարզի և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև մարտի 29-ին Համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը, և այս առումով Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանների միջև փորձի փոխանակումը մեծապես կարևոր է: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Լորան Վոքիեն շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում: Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունների շուրջ:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
20:12 03.05.26
09:22 04.05.26
20:19 03.05.26
13:29 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44