ARM | RUS |

1–ին փուլում անցողիկ միավորներ հավաքածները զրկվում են դպրոց հաճախելու մոտիվացիայից. քննական նոր կարգի խնդիրները

02.04.23 | 17:34

Այս տարվանից ուժի մեջ մտած՝ բուհական ընդունելության միասնական քննությունների նոր կարգը, որով ավարտական դասարանների աշակերտները հնարավորություն են ստանում քննություն հանձնել երկու անգամ (առաջին փուլը սկսվում է հունվարին, երկրորդը՝ հունիսին) ունի մեկ բացասական կողմ. առաջին փուլի քննությունները հաջողությամբ հանձնած եւ անցողիկ միավորներ հավաքած աշակերտները զրկվում են հաջորդ կիսամյակում դպրոցական ծրագրով սովորելու մոտիվացիայից։ NEWS.am–ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Քրիստինե Սարյանը։ «Նոր կարգն արդյունավետ է այնքանով, որ աշակերտներին տալիս ենք հնարավորություն, բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա. այն երեխաները, որոնք ունեն բարձր բալեր, հաղթահարել են անցողիկ շեմը, նրանց համար ձանձրալի կլինի, որովհետև նրանք ընտրել են այդ առարկաները, բայց իրենք արդեն համարվում են ընդունված, նրանց մնում է ատեստատ ստանալ, իսկ երկրորդ կիսամյակը կրկնություն է, էլ իմաստ չկա կրկնել, նրանք արդեն հաղթահարել են»,– ասաց տնօրենը։ Թիվ 2 ավագ դպրոցի ավարտական դասարանների 120 աշակերտների կեսից ավելին մասնակցել են հունվարին կայացած քննությունների առաջին փուլին, բոլորը հաղթահարել են անցողիկի շեմը։ Ամենամեծ թվով դիմորդները այս դպրոցում անգլերեն առարկայից են եղել, ապա՝ մաթեմատիկայից և հայոց լեզվից։ Ամենաքիչը դիմել են բնագիտական առարկաների համար՝ ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրության դիմորդ ընդհանրապես չի եղել։ Դիմորդները հիմանականում բարձր են ստացել անգլերեն և հայոց պատմություն առարկաներից։ Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի փոխտնօրեն Թամարա Օհանյանը, ընդհակառակը, կարծում է՝ նոր կարգը արդյունավետ է այնքանով, որ երկրորդ փուլում երեխաները հոգեբանական պահը լրիվ հաղթահարած կգնան քննության։ Այս դպրոցում ավարտական դասարանների 174 աշակերտներից 33-ն են մասնակցել առաջին փուլին, 23–ը հաղթահարել են անցողիկ շեմը։ Ամենամեծ թվով դիմորդները կրկին անգլերենից են եղել։ Ամենաշատը ցածր միավորներ ստացել են մաթեմատիկայից, ամենաբարձր միավորները ստացել են պատմություն և անգլերեն առարկաներից։ Նախորդ տարվա հունիսին կայացած քննությունների համեմատ՝ միավորները ցածր են եղել, ինչը փոխտնօրենը բնական է համարում։ «Այո, տարբերվում են այնքանով, որ մինչեւ ուսումնական տարվա վերջ աշակերտները 4֊5 ամիս դպրոցում ավելի են պարապում։ Խոսքը դասապրոցեսի մասին է, որովհետև 2-րդ կիսամյակում ամբողջությամբ շտեմարանային աշխատանքներ են տարվում այդ առարկաներից։ Ժամանակի խնդիրն է, որ ավելի շատ ժամանակ են հատկացնում իրենց առարկաներին»,– ասաց նա։ Հունվարին կայացած միասնական քննություններն մասնակցած՝ թիվ 114 ավագ դպրոցի աշակերտուհի Մարիամ Տեպանոսյանը անցողիկ միավորներ է հավաքել երկու առարկաներից։ «Հայոց պատմությունից հավաքել եմ 17 միավոր, անգլերենից՝ 19, ընդհանուր՝ 36 միավոր։ Միավորները բավարար են իմ նախընտրած՝ Արեւելագիտության ֆակուլտետ ընդունվելու համար։ Չեմ պատրաստվում մասնակցել երկրորդ փուլին»,– ասաց Մարիամը։ Մարիամը մասնավոր պարապունքների հաճախել է, նրա կարծիքով, դպրոցը օգնում է, բայց բարձր միավորների համար պետք է լրացուցիչ պարապել, հատկապես եթե ուզում ես արդեն հունվարին բարձր միավորներ ստանալ։ «Կարծում եմ՝ մինչև հունվար քիչ է ժամանակը, ինձ թվում է, եթե դպրոցի գիտելիքների վրա հիմնվենք, պետք է մինչև հունիս սպասենք, որպեսզի ավելի լավ արդյունք գրանցենք։ Հիմնականում հունվարին չմասնակցած աշակերտները կամ կուրսը ավարտած չեն եղել, կամ պարզապես ցանկացել են ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց քննական առարկաներին»,– ասաց Մարիամը։ Մարիամը համաձայն չէ, որ հունվարին քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո դպրոց հաճախելն այլեւս հետաքրքիր չի լինելու։ Նրա կարծիքով՝ հունվարին միասնական քննություններ հանձնելը շատ լավ հնարավորություն է դիմորդների համար, որպեսզի նրանք, ովքեր անցողիկ միավորներ են ստացել, հետո մնացած վեց ամիսը զբաղվեն այլ հետաքրքրություններով։ Կրթական հարցերի փորձագետ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ մասնավորապես «Հայոց պատմություն» առարկայից լավագույն արդյունքներ գրանցելու համար մինչև հունվար ժամանակը բավարար չէ. շտեմարանները ծավալուն են, դրանցում ներառված հարցերը պահանջում են շատ մեծ ինֆորմացիա անգիր անել։ 336631088_1255534252004547_8845865632800607186_n.jpg (88 KB) Ըստ պարոն Սողոմոնյանի՝ այն աշակերտները ովքեր արդեն վաստակել են բարձր միավորներ առաջին փուլում, զրկվում են հաջորդ կիսամյակի դասպրոցեսին մասնակցելու մոտիվացիայից, թեեւ տպավորություն ունի, որ որպես կանոն 12–րդ դասարանի երկրորդ կիսամյակում՝ ընդհանրապես նորմալ դաս չի արվում։ Փորձագետը ընդհանրապես ընդունելության նոր կարգին բացասաբար է վերաբերվում. որպես դրական կողմ առանձնացնում է, որ դիմորդն այս եղանակով փորձում է իր ուժերը, իսկ որպես բացասական կողմ՝ այն, որ դեռևս չկա վստահություն վերահսկողության իրականացման հետ կապված։ «Ես չգիտեմ՝ արդյոք պատշաճ մակարդակի է հսկողություն իրականացվում, որովհետև, օրինակ, ունեմ աշակերտներ, որոնք ասում են, որ նկատել են արտագրության և օգնելու դեպքեր։ Առաջին հերթին ես այս խնդիրն եմ տեսնում։ Բացի դրանից, ես կողմ եմ, որ ընդհանրապես փոխվի ընդունելության համակարգը, հատկապես հումանիտար, հասարակագիտական բլոկի մասով։ Բուհերին պետք է ինքնավարություն տրվի, որպեսզի նրանք կարողանան իրենց կրթական ծրագրերին համապատասխան դիմորդներ ընտրել»,– ասաց փորձագետը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին կայացած քննությունների ժամանակ քննասենյակներում տեսախցիկ չի տեղադրվել, ինչը նշանակում է, որ ծնողները ընթացքին հետևելու հնարավորություն չեն ունեցել։ ԳԹԿ–ն պարզաբանել էր, որ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել և տեխնիկական խնդիրները: Հունվարի 15-ին մեկնարկած միասնական քննությունների առաջին փուլում ՀՀ ամբողջ տարածքում գործել է 29 քննական կենտրոն, որոնցից 10-ը՝ Երևանում,19-ը՝ մարզերում։ Առաջին փուլի համար հայտագրվել էր 6856 դիմորդ, որից 1 քննություն հանձնելու համար հայտագրվել է 2636, իսկ 2 քննություն՝ 4220 դիմորդ: Դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզուներ», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից։ Ամենաշատ հայտարագրվածները «Անգլերեն» առարկայից են եղել՝ 3139։ Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Մաթեմատիկա» առարկայի միջին միավորը եղել է 10.46, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ 10.84, «Կենսաբանություն» առարկայից՝ 13.11, «Քիմիայից»՝ 10.06, «Հայոց պատմությունից»՝ 13.99, «Ֆիզիկայից»՝ 11.06, «Աշխարհագրությունից»՝ 14.06, «Ռուսաց լեզվից»՝ 9.72, «Անգլերենից»՝ 12.87, «Գերմաներենից»՝ 12.13, «Ֆրանսերենից»՝ 14.89, «Իտալերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, միավորը եղել է 19.25, «Իսպաներեն» առարկայի քննությանը նույնպես հայտագրվել է 1 դիմորդ, միավորը եղել է 16.75:


Հայտնի է, թե ինչու են դադարեցվել հայկական ընկերությունների վաճառքները Wildberries-ում․ Պարզաբանում

Հայտնի է, թե ինչու են դադարեցվել հայկական ընկերությունների վաճառքները Wildberries-ում․...

15:32

Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ

Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները....

14:43

Հրդեհ՝ Բենիամին գյուղում․ այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր

Հրդեհ՝ Բենիամին գյուղում․ այրվել է մոտ 1․5 տոննա...

14:16

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման...

13:48

Պապոյանը վստահ է՝ «Ջերմուկն» առաջիկայում կարտահանվի ՌԴ

Պապոյանը վստահ է՝ «Ջերմուկն» առաջիկայում կարտահանվի...

13:25

Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան

Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ...

12:47

Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը

Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ...

12:29

Մեր երկրում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է․ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես․ Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է․ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի...

12:13

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:48

Երևանում և Արարատում վթարային ջրանջատում կլինի

Երևանում և Արարատում վթարային ջրանջատում կլինի

11:23

Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն

Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ...

11:09

Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

16:22

ՔԿՀ հաղորդագրությունից հետո փաստաբանին զրկել են արտոնագրից

ՔԿՀ հաղորդագրությունից հետո փաստաբանին զրկել են...

16:04

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում. առաջիկայում արտահանումներ կլինեն Ադրբեջան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում. առաջիկայում...

13:25

Իմ մասնակցությամբ միջոցառումներին, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան

Իմ մասնակցությամբ միջոցառումներին, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման...

13:18

Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է...

11:09

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի...

10:48

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է...

10:24

Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․ Աբրահամյան

Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․...

10:05

Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական

Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը....

18:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44