Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում նախաձեռնությամբ գագաթնաժողովը կհյուրընկալվի Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ը: Միջոցառումն անցկացվում է «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի հետ համատեղ: Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ նախնական տվյալներով՝ գագաթնաժողովին սպասվում է ակտիվ մասնակցություն:
Գագաթնաժողովը կանցկացվի լիագումար նստաշրջանի և աշխատաժողովների ձևաչափով: Նախատեսվում են քննարկումներ՝ ժողովրդավարական գործընթացներին կանանց մասնակցության մարտահրավերների և հնարավորությունների, խաղաղության և անվտանգության գործում կանանց ներդրման, հակամարտություններից տուժած կանանց խնդիրների և հարակից այլ թեմաների շուրջ:
Հանձնաժողովի անդամները քննարկել են գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02