Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ մարտի 30-ին ոստիկանության Իջևանի բաժին է հրավիրվել 64-ամյա մի տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ նա հաղորդում է տվել, որ մարտի 29-ի ժամը 23-ի սահմաններում ծանոթները՝ Թթուջուր բնակավայրի 26-ամյա և Ճամբարակ քաղաքի 18-ամյա երկու բնակիչ, «ՎԱԶ-2107»-ի՝ իրեն անծանոթ վարորդի հետ պահեստամասեր գնելու նպատակով եկել են իր տան բակ և շեղելով իր ուշադրությունը՝ մեքենայի բեռնախցիկն ավտոպահեստամասեր են դրել: Ինքը նկատելով՝ պահեստամասերի մի մասը հասցրել է հանել բեռնախցիկից, ինչից հետո նրանք մեքենայով ու գողացած պահեստամասերով դիմել են փախուստի: Գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Ճամբարակի բաժնի գործընկերների հետ, Ճամբարակում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և, «ՎԱԶ-2107»-ով հանդերձ, Իջևանի բաժին են տեղափոխել 31-ամյա վարորդին ու 26-ամյա և 18-ամյա երիտասարդներին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բերման ենթարկվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02