Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում իրավիճակը նորմալ է, անհանգստանալու առիթ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։ «Մենք սկսել ենք նույնիսկ արտահանել։ Արդեն երեք տարվա ընթացքում գրանցվում է արտադրության տարեկան աճ՝ 4-5,5 տոկոսի մակարդակում։ Սա թույլ է տալիս ամբողջությամբ ծածկել շուկայի կարիքները, նույնիսկ ավելցուկ է առաջացել։ Շուկայում գները նվազել են: Ինքնարժեքը տարբեր է, բայց տարեկան կտրվածքով միջինում մեկ հատի արժեքը կազմում է 44-45 դրամ։ Գնային փոփոխություններ չեն լինի։ Ընդհակառակը, այս ամիս գները նվազել են»,-նշեց նա։ Հարցին, թե Զատկին ընդառաջ ձվի պահանջարկի կտրուկ աճը արդյոք չի ազդի գների վրա, փորձագետը նշեց. «Մենք ապահովել ենք անհրաժեշտ ծավալները։ Անգամ ավելցուկ է առաջացել, որն արտահանվում է Ռուսաստան։ Արդեն 5-6 բեռնատար մեքենա է դուրս բերվել»։ Ստեփանյանը պարզաբանեց, որ «Վերին Լարսի» անցակետում ապրանքի տեղափոխման հետ կապված բարդություններ չեն առաջանում։ «Իրավիճակը դեռ նորմալ է»,-եզրափակեց նա: Հիշեցնենք, որ Զատիկը Հայաստանում այս տարի կնշվի ապրիլի 9-ին։
Արամ Դանիելյան
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02