Արդարադատության նախարարի տեղակալներ Արա Մկրտչյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը։ ԱՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արդարադատության նախարարության և ԹՊԻՀ-ի միջև ձևավորված համագործակցության արդյունքները, անդրադառնալով՝ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը, Պարեկային ծառայության ձևավորմանը, ոլորտում իրականացված համապատասխան վերապատրաստումներին և քրեական օրենսդրության բարեփոխումներին: Երկկողմ համագործակցության համատեքստում միջազգային գործընկերներին է ներկայացվել Արդարադատության նախարարության տեսլականը քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ընթացքում ի հայտ եկած պրակտիկ խնդիրների լուծման, դատական և իրավական բարեփոխումների շրջանակում էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման, հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման վերաբերյալ: ԹՊԻՀ գործընկերները պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցելու քրեակատարողական հիմնարկներում նախատեսվող բարեփոխումներին, որոնց նպատակն է ապահովել դատապարտյալների համար արդարադատության մատչելիությունը: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները բարձ են գնահատել նաև ԹՊԻՀ գրասենյակի աջակցությունն Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ կարողությունների զարգացման հարցում: Կողմերը փաստել են երկկողմ համագործակցության նկատելի արդյունավետությունն ու գրանցված շոշափելի արդյունքները։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ համագործակցությունն ու նախանշել համագործակցության նոր ուղիներ:
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44