ARM | RUS |

Տերն Իր հրաշափառ Հարությամբ նոր արարչագործություն կատարեց` ազատելով մարդկանց իրենց հին մեղքերից և տալով դեպի Աստված դարձի ճշմարիտ ու միակ ճանապարհը․ Ավագ շաբաթի խորհուրդը

08.04.23 | 23:59

Սուրբ Հարության հրաշափառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է Մեծ պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհը, որի հանգրվանը Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև Նրա կողմից դժոխքի ավերման և հոգիների ազատման օրերն են: Այս ամենի պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է «Ավագ» կամ «Մեծ», որովհետև իր մեջ պարունակում է չորս մեծ խորհուրդ. աշխարհի արարման առաջին շաբաթվա խորհուրդը, այնուհետև այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), ապա Քրիստոսի չարչարանքների խորհուրդը և աշխարհի վախճանի խորհուրդը: Այն մեզ ամբողջությամբ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթը հաջորդում է Ծաղկազարդին և ավարտվում Տիրոջ հրաշափառ Հարությամբ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր նույնպես կոչվում է Ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր առանձին խորհուրդը: Ավագ երկուշաբթին, բացի այն, որ արարչագործության առաջին օրվա խորհրդանիշն է, եկեղեցական ավանդության մեջ հայտնի է նաև «անիծված թզենու» կամ «թզենու երկուշաբթի» անուններով: Այս անվանումը կապված է Ավետարանական այն դրվագի հետ, երբ Հիսուս Քրիստոս մոտենալով մի թզենու, որը հեռվից շատ փարթամ ու գեղեցիկ էր երևում, ցանկանում է մեկ թուզ պոկել և ճաշակել, տեսնում է, որ թզենին անպտուղ է, ինչի պատճառով էլ անիծում է նրան. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի» (Մատթեոս 21.18-22): Այս անելով, Քրիստոս կամենում էր ցույց տալ, որ Երուսաղեմ մտնելու ճանապարհին հանդիպել էր բազմաթիվ մարդկանց, որոնց արտաքին կյանքը թվում էր, թե լի էր օրհնությամբ, բայց դատարկ էր և անպտուղ, քանզի ամեն ինչ ավելի շատ ցուցադրության և մարդահաճության համար էր արվում, քան ի փառս Աստծո: Իսկ «Ինչո՞ւ Քրիստոս հենց թզենին ընտրեց» հարցին մեկնիչները պատասխանում են` փաստելով այն հանգամանքը, որ թզենին մյուս ծառերի համեմատ ավելի ուշ է չորանում, քանզի կաթի նման հոսող նյութ ունի և ավելի մածուցիկ է, ինչն էլ աստվածային զորությունն ավելի շեշտեց, քանզի եթե ծառը նույնիսկ արմատահան անեին և կտրեին, մի որոշ ժամանակ անց նոր ամբողջովին կչորանար, սակայն Քրիստոսի խոսքերից չորացավ նույն րոպեին: Ավագ երեքշաբթին, պատկերում է արարչության երրորդ օրը, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Օրվա ամբողջ խորհուրդն ամփոփվում է «Տասը կույսերի» առակում (Մատթեոս 25.1-13) և իր պատգամով անմիջականորեն կապված է նախորդ օրվա խորհրդի հետ, քանզի եթե մարդը հայտնվի հինգ հիմար կույսերի իրավիճակում, ապա թզենու պես կլինի անպտուղ ու կչորանա: Այս օրը գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, թե ինչպես պետք է ապրի ճշմարիտ քրիստոնյան, որպեսզի վերջում չարժանանա Քրիստոսի «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» դառը և կործանարար խոսքերին, այլ միշտ արթուն լինի, որովհետև հայտնի չէ Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը և ո՛չ ժամը (հմմտ. Մատթեոս 25.13): Ավագ չորեքշաբթի օրը հիշատակում են այն կնոջը, ով թանկարժեք յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը (Մատթեոս 26.6-13): Այդ դեպքին հաջորդում է Հուդայի՝ Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթեոս 26.14-15): Այս ամենն էլ պատճառ դարձավ առաքյալների այն որոշման համար, որի համաձայն ամեն չորեքշաբթի պետք է պահք պահել և ապաշխարել` հիշելով, թե ինչպես մատնվեց մեր Փրկիչը: Ավագ հինգշաբթին բացի այն, որ հիշատակն է Խորհրդավոր ընթրիքի, նաև ներկայացնում է հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17): Ավագ հինգշաբթի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում ոտնլվայի արարողություն` համաձայն ավետարանական այն դրվագի, որտեղ հստակ ասված է. «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհաննես 13.14-15): Ավագ ուրբաթը հիշատակում է Տիրոջ չարչարանքները, խաչելությունը և մահը, երբ «…եղան երկու արդարակշիռ ընտրությունները սասանած բոլոր արարածների` վերածելու նրանց անփոփոխելի ու երկնակենցաղ մի այլ էության, բարձրացածներին խոնարհեցնելով ու վեր հանելով ընկածներին» (Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»): Հիսուսի խաչելությամբ ու մահվամբ իրականացան հինկտակարանյան բոլոր մարգարեությունները Մեսիայի գալստյան և փրկագործության վերաբերյալ: Արևն ու լուսինը խավարեցին, Երուսաղեմի տաճարի վարագույրը պատռվեց, երկիրը շարժվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին և հին աշխարհի ու դժոխքի մոտալուտ կործանումն ազդարարեցին: Բոլոր եկեղեցիներում, ի հիշատակ այս ամենի, կատարվում է խավարման և թաղման կարգ: Այս ողբալի օրվան հաջորդում է վեհասքանչ և քրիստոնայների թերևս ամենաերջանիկ օրը` Ավագ շաբաթը` Քրիստոսի փառահեղ Հարության օրը, քանզի արժանանում ենք լսելու հրեշտակաբարբառ ավետիսը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Այս խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեզ` մեղավորներիս ու ապականվածներիս: Նա, որպես Քաջ Հովիվ Իր մոլորված ոչխարների համար, Իր անձը տվեց: Սուրբ Հարության օրը ոչ մի կերպ չի զիջում այն օրվան, երբ երկիրն արարվեց, որովհետև Տերն Իր հրաշափառ Հարությամբ նոր արարչագործություն կատարեց` ազատելով մարդկանց իրենց հին մեղքերից և տալով դեպի Աստված դարձի ճշմարիտ ու միակ ճանապարհը:


Երևանում Եվրոպական քաղաքական համայնքը շարունակում է 2022-ին մեր նախանշած ճանապարհը. Մակրոն

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքը շարունակում է 2022-ին մեր նախանշած ճանապարհը....

16:43

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր խոսում են հայ գերիների մասին. Մամիջանյան

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր...

16:18

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր խոսում են հայ գերիների մասին. Մամիջանյան

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր...

16:18

Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու

Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու

16:02

Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը, գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել. Արտակ Զաքարյան

Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը, գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր...

15:03

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում. Աշոտյան

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել...

14:58

Կարելի է ասել, որ այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է. ԱԳ փոխնախարար

Կարելի է ասել, որ այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է. ԱԳ...

14:04

Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան...

13:29

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի...

11:01

Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մեր»-ը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մեր»-ը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան...

10:14

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

09:48

Հրդեհ Երևանի Դրոյի փողոցում

Հրդեհ Երևանի Դրոյի փողոցում

09:22

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ. ՆԳ նախարարը՝ Նիդերլանդներում

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ. ՆԳ...

09:03

Զելենսկին ժամանեց Երևան

Զելենսկին ժամանեց Երևան

20:53

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

20:46

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

20:36

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող հարցեր

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող...

20:19

Մակրոնը ժամանեց Հայաստան

Մակրոնը ժամանեց Հայաստան

20:12

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը...

19:03

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը. Ամստերդամ

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական...

21:12

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44