«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սգում է խաղաղության հայտնի ակտիվիստ եւ իրավապաշտպան Բենջամին Ֆերենցի մահը, որն «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին էր միացել 2019 թվականին՝ որպես պատվավոր համանախագահ: Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը, որը երկար տարիներ պայքարել էր միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար, դարձավ նաեւ «Ավրորա» մրցանակի դեսպանն աշխարհում, ու նրա բացակայությունը խիստ նկատելի կլինի «Ավրորայի» համայնքում: Նա վերջինն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները քննողներից, որը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում հանդես էր գալիս որպես ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազ: Բենջամին Ֆերենցն իր ամբողջ կյանքը նվիրեց մարդու իրավունքների եւ համընդհանուր խաղաղության համար պայքարին՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով իր առաքելությունը: Իր ողջ գործունեության ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատվությունն ու մարդկայնությունն՝ ընդդեմ հալածանքների եւ ցեղասպանության: Մարդկության դեմ հանցագործության զոհերի համար արդարություն հաստատելու նրա համառ ջանքերը հավերժ կմնան մարդկության հիշողության մեջ: Նաեւ նրա շնորհիվ է աշխարհը բարեփոխվել, ու նրա բացակայությունը կզգան ամենուրեք, բայց Բենջամին Ֆերենցի հիշատակն ու ժառանգությունը վառ կմնա հավետ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Բենջամին Ֆերենցի ընտանիքին:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02