ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննության արդյունքում պարզվել են ՀՀ կառավարության 2019թ. մարտի 29-ին «ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Պետությունը, նպատակ ունենալով այգետնկումներով խթանել հանրապետությունում պտղաբուծության և խաղողագործության զարգացումը, խաղողի, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, պտուղների և հատապտուղների ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը՝ կառավարության որոշմամբ սահմանել է կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում: Քննությամբ ձեռք են բերվել փաստեր առ այն, որ Արարատի մարզի բնակիչ Ս. Ղ.-ն և Երևան քաղաքի բնակիչ Վ. Հ.-ն, մասնակցելով նշված ծրագրին, վարձակալությամբ յուրաքանչյուրն իրենց պատկանող հողամասերում հիմնել են ընկուզենու և նուշի ինտենսիվ այգի։ Պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, փոխհատուցում ստանալու նպատակով, ի թիվս հիմնավորող այլ փաստաթղթերի, նրանք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր։ Արդյունքում, չկատարած ծախսերի դիմաց 2022թ. ապրիլ ամսին Ս.Ղ-ն. պետությունից ստացել է 24.225.000 ՀՀ դրամ, իսկ Վ. Հ.-ն՝ 26.125.000 ՀՀ դրամ գումար, որոնք խարդախությամբ հափշտակել են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար: Նախաքննությունը շարունակվում է:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02