Ավելի քան երեսուն տարի, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում արտաքին լուսավորություն չի եղել: Բնակիչներն ստիպված են եղել համակերպվել մթության մեջ ապրելու պայմաններին: Փողոցային լուսավորության՝ ամբողջովին նոր ենթակառուցվածք ստեղծելու հարցում համայնքին աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Ծրագրի առաջին փուլն այստեղ իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 38 LED լուսարձակ, լուսավորվել է գյուղի գլխավոր փողոցը՝ Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը (1450մ): Նոր տեխնոլոգիաներով աշխատող էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլով 2022-ի տարեվերջին տեղադրվել է 43 LED լուսարձակ, լուսավորվել 1550 մ երկարությամբ՝ երկրորդական փողոց: Ընդհանուր առմամբ, տեղադրվել է 81 LED լուսարձակ, լուսավորվել է 3000 մ ճանապարհ: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է՝ բյուջետային համեստ միջոցներ ունեցող համայնքների համար. էականորեն կրճատվում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ապահովում են բարձր լուսատվություն, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Հեռավոր մարզերում կայուն զարգացում ապահովելու՝ գործընկեր կազմակերպությունների ձգտումը դառնում է իրատեսական: Երիտասարդ սերնդի համար նման ծրագրերը կարևոր խթան են ծննդավայրում ապրելու և զարգացման հեռանկար տեսնելու առումով: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության արդյունքում 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02