Համաշխարհային առևտրի կանոնները չեն կարող պարտադրվել մեկ պետության կողմից
03.05.16 | 17:06
Չինաստանի արտաքին գործերի տեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսպես մեկնաբանեց Բրաք Օբամայի հայտարարությունը, թե՝ ԱՄՆ-ն է թելադրելու համաշխարհային առևտրի խաղի կանոնները իր գործընկերներով հանդերձ: Գրում է ТАСС-ը:
Համաշխարհային առևտրի կանոնները չեն կարող պարտադրվել մեկ երկրի կողմից, այլ պետք է որոշվեն համաշխարհային հանրության հետ միասին
Չինաստանի արատքին գործերի տեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսպես մեկնաբանեց Բրաք Օբամայի հայտարարությունը, թե՝ ԱՄՆ-ն է թելադրելու համաշխարհային առևտրի խաղի կանոնները իր գործընկերներով հանդերձ:
«Ամերիկյան հայտարարությունները հավակնոտ են ըստ ձևի, բայց անէական են ըստ բովանդակության: Մտավախություն ունեմ, թե իրենք նկատի չեն առնում երկարաժամկետ հեռանկարները, համաշխարհային առևտրի խաղի կանոնները իր գործընկերներով հանդերձ և չեն կարող պարտադրվել մեկ երկրի կողմից: Ինչ վերաբերվում է միջխաղաղօվկիանոսյան համագործակցությանը, ապա մենք բաց ենք և հավատում ենք, որ այն Տարածաշրջանային համակողմանի տնտեսական համագործակցության հետ համատեղ կարող են լրացնել միմյանց և աշծատել միասին ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով», - նշել է նա:
«Յուրաքանչյուր մարդ, առավել ևս ԱՄՆ նախագահը, սեփական կարծիք ունենալ իր գործընկերների, այլ պետությունների մասին. դա իր կարծիքն է, նմանապես ինձ հայտնի է իր կարծիքն այն մասին, որ ամերիկյան ազգը, Միացյալ Նահանգները բացառիկ են: Ես համաձայն չեմ ոչ մեկ և ոչ էլ մյուս պնդման հետ: Բացառիկ լինելու հավակնություն ունեցող և իրենց ուժի միակ կենտրոն համարող գերտերությունները դաշնակիցների կարիք չունեն, նրանց հարկավոր են վասալներ», - Ասել է Վլադիմիր Պուտինը:
Թարգմանությունը Հասմիկ Ղազարյանի