Ադրբեջանական զինվորականների կողմից Հայաստանի սահմանն անցնելու երեկվա միջադեպը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ «Նույնիսկ եթե հավատանք մոլորվելու պաշտոնական վարկածին, պարզապես անթույլատրելի է այն փաստը, որ ադրբեջանցին հայտնաբերվել է սահմանից 15֊20 կմ ներթափանցելուց հետո, այն էլ ոչ անվտանգության մարմինների կողմից։ Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ հայ-ադրբեջանական արևմտյան սահմանը 30 տարի է՝ փոփոխությունների չի ենթարկվել, և անվտանգության մասով խնդիրները պետք է ունենան գրեթե զրոյական ռիսկ։ Հայաստանի անվտանգության համակարգի խոցելիությունը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն սահմանի, այլ նաև արդեն նույնիսկ սահմանամերձ չհամարվող բնակավայրերի համար։ Իշխանությունների առաջնահերթությունները շարունակում են հեռու մնալ անվտանգության համակարգի մարտահրավերներից՝ այդպես էլ չամրագրելով խաղաղության հասնելու միակ բանաձևը՝ ուժեղ և կայուն անվտանգության համակարգ։ Հայաստանն ունի մեկ առաջնային խնդիր՝ անվտանգություն, և բոլոր քայլերի վերջնակետը պետք է ուղղված լինի անվտանգության հզոր համակարգի ստեղծմանը», - գրել է նա։
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02