ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներին՝ պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Տատյանա Կարպովայի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներ: Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննարկելու Տրետյակովյան պատկերասրահում Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Տրետյակովյան պատկերասրահի հետ հայկական կողմի համագործակցությունը: «Վստահ եմ՝ կհաջողեք այս նախաձեռնության իրականացման հարցում և ձեր համագործակցությունն այսքանով չի սահմանափակվի: Կառավարությունը պատրաստ է աջակցել դրա շարունակականության ապահովմանը: Թանգարանները, մեր պատկերացմամբ, այժմ ավելի շատ պետք է զբաղվեն նաև գիտական և հետազոտական գործունեությամբ՝ վերածվելով, այսպես կոչված, ինստիտուտների: Կարևորում ենք նաև թանգարանների փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ: Այս համատեքստում Ռուսական արվեստի թանգարանը բավական ակտիվ գործունեություն է ծավալում, ինչը շատ գնահատելի է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մարտին: Պատկերասրահի ներկայացուցիչները կարևորել են անհատական հավաքածուների վրա հիմնված թանգարանների ստեղծումը, ինչպիսին Ռուսական արվեստի թանգարանն է Երևանում: Կողմերի ընդգծմամբ՝ Արամ Աբրահամյանի աշխատանքներն, իսկապես, յուրահատուկ են և հետաքրքիր կլինեն թանգարանի այցելուների համար: Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի գնահատմամբ՝ Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդես իրականացնելը մեծ պատիվ է: Նա նաև տեղեկացրել է, որ վաղվանից թանգարանն անցնելու է կոսմետիկ վերանորոգման փուլ և կվերաբացվի մայիսի 20-ին: Հանդիպմանը քննարկվել են նաև աշխատանքային մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում :
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02