«Ի հեջուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի, ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների»,-կառավարության նիստի մեկնարկին հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ մարտի 11-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական սադրանքը իրականացնրեցի, որի հետևանքով 4 զինծառայողներ անձնվիրաբար զոհվեցին՝ պատվով կատարելով հայրենիքի հանդեպ իրնեց պարտքը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: «Մարտի 30-ից հետո Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրադրությունը մանրամասը քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առաջկա հատվածին ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Արձանագրելով, որ այդ տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են եղել և հակասում են 2022 թ հոկտեմբերի 6-ի Պրահայում և 2022 թ. հոկտեմեբրի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը շարունակեց.
«Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը՝ խոսքը Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է , որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի: Ահա այսդ սահմանագիծը պետք է հարգվի արձանագրվել է ԵՄ հայտարարության մեջ»: Նա հայտնեց, որ ԵՄ փաստաթղթում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք: «Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991թ սահմանային գծի ողջ երկայնքով»,-հայտարաեց Փաշինյանը և նշելով, որ այդ մասին Հայաստանը իր պատրաստակամությունը հայտնում է 2021 թվականից, որը բխում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից, հավելեց. «Նման լուծմանը խանգարում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը, որը սիստեմատիկ ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարելու իր գործելակերպը»:
Աղբյուր` Panorama.am
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03