Երբ ԵՄ դիտորդները տեղակայվեցին Հայաստանի տարածքում, Ադրբեջանը փորձում էր դիսկրեդիտացիայի ենթարկի կամ փորձի ցույց տալ, որ ԵՄ դիտորդները իրենց առաքելությունը պատշաճ չեն կատարելու: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Բնականաբար, Տեղ գյուղի մոտ այս միջադեպն ուղղված է ԵՄ դիտորդներին, որովհետեւ ակնկալիքը նաեւ այն է, որ ԵՄ դիտորդների տեղակայումը զսպող գործիք է հանդիսանալու Ադրբեջանի համար: Սակայն Ադրբեջանը շարունակում է եւ ռազմական հռետորաբանությունը, եւ սադրանքների կազմակերպումը: Սա բնականաբար մտահոգում է մեզ, մտահոգում է Բրյուսելին: Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի համոզված լինենք, որ Ադրբեջանը կեղծ պատրվակներ չի օգտագործելու, ինչպես Տեղ գյուղի դեպքն էր, սադրանք կազմակերպելու»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանը նաեւ նշեց, որ սահմանների ողջ երկայնքով կայունության ապահովումը Հայաստանի օրակարգում է. «Կարծում եմ՝ պետք է լինի նաեւ Բրյուսելի օրակարգում, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք արձագանքում ստեղծված իրավիճակին»:
Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արտածին ուժերի ներկայությունը ապակայունացնում է իրավիճակը, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Ռուսական ներկայությունը ՀՀ սահմաններին 1990-ականներից է եւ ապակայունացման բազմաթիվ դեպքեր են եղել: Մեր համոզմունքը այն է, որ եթե հավելյալ ջանք լինի, ԵՄ դիտորդները կարող են հնարավորություն ստեղծել, որպեսզի կայունություն լինի»:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02