«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը և գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ տոնել են Էսեյսա միջազգային օդանավակայանի նոր տերմինալի բացումը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Բուենոս Այրեսը սպասարկող Էսեյսա միջազգային օդանավակայանը (Ministro Pistarini International Airport / Ezeiza International Airport) ապրիլի 17-ից շահագործում է նոր տերմինալը՝ տարեկան մինչև 30 միլիոն ուղևոր սպասարկելու հնարավորությամբ, որը կկրի Հարավային Ամերիկայի ամենաժամանակակից օդանավակայանի տիտղոսը՝ 100%-ով ապահովվելով վերականգնվող էներգիայով: «Ես ուզում եմ, որ այս տերմինալի բացումը լինի մեր հպարտությունը, իմանալ, որ այն արգենտինացի ձեռներեցների նախաձեռնությունն է և որ պետությունն աջակցում է դրան», - ասել է Արգենտինայի նախագահը: Նոր տերմինալն ունի ավելի քան 50,000 ք.մ. տարածք՝ 150-ից ավել հաշվառման սեղաններով, չվերթի ինքուրույն գրանցման 72 տերմինալներով, սահմապանապահ ծառայության 36 խցիկներով, որոնք կապահովեն մեկ ժամում 2400 ուղևորի փաստաթղթային ստուգում: Նոր կայանատեղին կարող է տեղակայել մինչև 7000 մեքենա:
«Մենք ականատեսն ենք Արգենտինայի ենթակառուցվածքների պատմության մեջ կարևորագույն մի աշխատանքի և օդանավակայանային արդյունաբերության կարևոր մի իրադարձության: Այս աշխատանքը մեր նվիրվածության խորհրդանիշն է երկրին և Արգենտինայում գործող 35 օդանավակայանների արդիականացմանը, մի փարոս, որն առաջնորդում է մեզ այն պահից, երբ ստանձնեցինք կոնցեսիոն կառավարումը՝ ուղիղ 25 տարի առաջ», - ասել է Մարտին Էռնեկյանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Արգենտինայի տրանսպորտի նախարարը, Էսեյսայի քաղաքապետը, Արգենտինայի Քաղավիացիայի ղեկավարը և այլ պաշտոնյաներ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02