Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023թ․ ապրիլի 18-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ չնախատեսված խուզարկություններ են իրականացրել նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությունների արդյունքում 4-րդ մասնաշենքի խցերից մեկում կալանավորված անձ Գ․ Ս․-ի կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, ձախ գրպանից վայր է ընկել 1 ապակյա սրվակ, որում առկա են եղել թղթով փաթեթավորված 0․3 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող սպիտակ, բյուրեղանման և 0․2 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ։ Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել նաև 3 մլ տարողությամբ երեք ներարկիչ, որոնցից երկուսը լցված են եղել անգույն հեղուկով, 1 մլ տարողությամբ 1 ներարկիչ, մեկ ասեղ՝ իր պատյանով, 2 դեղահաբ, 14 USB լար, 10 լիցքավորիչ, արգելված իրերի փոխանցման համար նախատեսված ինքնաշեն 2 պարան, 6 ականջակալ, 1 կապ խաղաքարտ, սուր, ծակող 1 առարկա և 2 բջջային հեռախոս։
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02