Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը եւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը այսօր հանդիպել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Այս մասին տեղեկանում ենք Մեղրիի համայնքապետարանից։ Համայնքապետը նշել է, որ հանդիպումը ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման համար: Համայնքի ղեկավարը ու հյուպատոսը քննարկել են Մեղրի համայնքի եւ ԻԻՀ միջեւ տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ: Երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը առավել խորացնելու եւ ամրապնդելու նպատակով քննարկվել է Մեղրի համայնքի եւ ԻԻՀ որեւէ քաղաքի հետ քույրացման գաղափարը` հատկապես կարեւորելով հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը այդ գործընթացում: Համագործակցության շրջանակներում կարեւորելով կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտները զարգացնելու եւ հատկապես երիտասարդությանը այդ ոլորտներում ներգրավվելու միտումները` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել փոխադարձ ճանաչողական այցեր: Քննարկել են Հայ-Իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների եւ ազատ տնտեսական գոտու արդյունավետության հետ կապված մի շարք հարցեր:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02